Լիազորագրեր

 

Բանկի տարածքում լիազորագրի ձևակերպման և հաշվի տվյալների համապատասխան սահմանման/փոփոխման սակագին (ներառյալ՝ ԱԱՀ)

Երևան քաղաքի մասնաճյուղերում՝

5’000 ՀՀ դրամ

Մարզերի մասնաճյուղերում՝

3’000 ՀՀ դրամ

Նոտարական կարգով և նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցված լիազորագրերի ստուգման սակագին՝ Երևան քաղաքի մասնաճյուղերում՝ 5’000 ՀՀ դրամ,

մարզերի մասնաճյուղերում՝

3’000 ՀՀ դրամ

 

Լիազորագրերով կատարվող գործարքների նկատմամբ առկա են հետևյալ սահմանափակումները.

1. Մեկ օրվա ընթացքում լիազորողի բանկային հաշիվներից դրամական միջոցների կանխիկ և անկանխիկ ելքերի հանրագումարը (բացառությամբ ավանդի գումարի ելքագրումների) չի կարող գերազանցել 5’000’000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (արտարժույթի դեպքում հաշվարկի հիմք է ընդունվում տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ փոխարժեքը)՝ բացառությամբ 2 կետով սահմանված դեպքերի:

2. 5’000’000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գումարի ելքագրման գործարքները լիազորված անձի կողմից կարող են իրականացվել Բանկի կողմից լիազորողի լրացուցիչ հաստատումը ստանալու դեպքում:

3. Լիազորված անձը չի կարող իրականացնել լիազորողի հաշիվներից արժեքների ելքագրումներ իր օգտին (իր անունով առկա հաշիվներին):

4. ՀՀ տարածքից դուրս տրամադրված լիազորագրերի (դրանց թարգմանությունների) հաստատման և ընդունման նկատմամբ կիրառվում է գործարքային սակագին:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2017-08-15 17:51
Developed by Studio One