Գարեգին Թոսունյանը ծնվել է 1955թ.-ին:
2009 թ.-ից մինչ օրս «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ : Ներկայումս նա Ռուսաստանյան Բանկերի Ասոցիացիայի նախագահն է:
2000-2002թթ. աշխատել է ՌԴ կառավարությանը կից Ժողովրդական Տնտեսության Ակադեմիայում և ՌԴ ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում:
1998-1999թթ. եղել է ՌԴ կառավարության նախագահի ֆինանսավարկային հարցերով խորհրդականը:
1998թ.-ին ղեկավարել է Մոսկվայի ներկայացուցչության լիազորված բանկերի խորհուրդը, տնտեսական ռեֆորմի հարցերով հանդիսացել է ՌԴ կառավարության հանձնաժողովի անդամ և «Վարկային կազմակերպությունների վերակազմավորման գործակալություն» ԲԲԸ վարչության անդամ:
Գարեգին Թոսունյանն ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան: