Էսքրոու հաշիվ | ardshinbank

Էսքրոու հաշիվ

Գործարքի տեսակ

Սակագին և Պայման

Հաճախորդների խումբ

Էսքրոու հաշվետեր՝ Գնորդ - ֆիզիկական անձ

Վաճառող - ֆիզիկական կամ իրավաբանական անձ,  անհատ ձեռներեց

Հաշվի բացման և սպասարկման միանվագ վճար [2]

Հաշվին մուտքագրվող գումարի 0.25%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ

Հաշվի արժույթ

Արժույթը պայմանավորված է գործարքի արժույթով

Հաշվի ժամկետ

ժամկետը պայմանավորված է Էսքրոու գործարքի ժամկետով

Հաշվի oրական մնացորդի վրա կիրառվող տարեկան անվանական տոկոսադրույքի չափ

0% (տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%)

Պայմանների փոփոխություն

20,000 ՀՀ դրամ՝ Պայմանագրում պայմանների փոփոխություն կատարելիս յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար

Էսքրոու հաշվի պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ստուգում Բանկի կողմից [3]

50,000 ՀՀ դրամ

Հաշվի փակում

Անվճար՝ փակվում է Բանկի կողմից Էսքրոու Պայմանագրի ավարտից հետո

Հաշվով կատարվող գործառնությունների տեսակներ [4]

Հաշվին գումարի համալրում [5]

Կանխիկի մուտքագրում - տվյալ ծառայության համար Բանկի սահմանած սակագնով

Անկանխիկ - փոխանցումներ ստանալով միևնույն հաճախորդի հաշիվների միջև կամ այլ հաճախորդի հաշվից(նաև այլ բանկից) - տվյալ ծառայության համար Բանկի սահմանած սակագնով

Հաշվից գումարի ելքագրում

Կանխիկի ելքագրում - տվյալ ծառայության համար Բանկի սահմանած սակագնով

Անկանխիկ - փոխանցումներ ուղարկելով միևնույն հաճախորդի հաշիվների միջև կամ այլ հաճախորդի հաշվին(նաև այլ բանկ) - տվյալ ծառայության համար Բանկի սահմանած սակագնով

 


[1] Էսքրոու հաշիվը մեկանգամյա գործարքի կատարման համար նախատեսված բանկային հատուկ հաշիվ է, որը նախատեսված է ապրանքների, ծառայությունների, գույքերի և այլ արժեքների առքուվաճառքի գործարքների կատարման դիմաց վճարման ապահովման համար.

- Բանկը գումարը վճարում է Էսքրոու պայմանագրում նշված կողմին` ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային ապացույցի ներկայացման դեպքում: Եթե պայմանագրի կողմերից մեկը ստանձնած պարտավորությունները չի կատարում ժամկետին կամ կատարում է ոչ պատշաճ, էսքրոու հաշվի գումարը վերադարձվում է գումարը մուտքագրած կողմին,

- էսքրոու հաշիվների բացման, վարման և սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով։
Բանկը երաշխավորում է.
էսքրոու հաշվին միջոցների դեպոնացումը 
էսքրոու հաշվից միջոցների ժամանակին վճարումը շահառուին` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման փաստաթղթային հիմնավորման(ներկայացման) դեպքում:

Էսքրոու հաշիվները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց՝ բացառությամբ, եթե.

- կապված են ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, Պայմանագրով և Կարգով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ

- այդ միջոցները էսքրոու հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար Բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, կամ

- այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են, կամ

- լրացել է Պայմանագրով սահմանված ժամկետը:

Էսքրոու հաշվի միջոցները երաշխավորվում են  Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն:

[2] Էսքրոու հաշվի բացումը և սպասարկումը ներառում է.
- Էսքրոու գործարքի կողմերի համաձայնությամբ Բանկում Էսքրոու գործարքի համար հաշվի բացում,
- էսքրոու հաշվին Գնորդի միջոցների դեպոնացում(միջոցների սառեցում),
- պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում,
- Էսքրոու գումարի վճարում կամ վերադարձ Կողմերին՝ Էսքրոու գործարքի պայմանների կատարման կամ չկատարման դեպքում

- Վճարը գանձվում է հաշվին յուրաքանչյուր մուտքի ժամանակ և ենթակա չէ վերադարձման, եթե էսքրոու հաշվով գործարքի կողմերը հերաժարվում են գործարքից:

[3] Սույն կետով սահմանված վաճարը գանձվում է եթե  Էսքրոու պայմանագրի ժամկետի ավարտին Կողմերից որևէ մեկը Բանկ է ներկայացնում Էսքրոու հաշվի պայմանագրով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթեր, որոնց իսկությունը ստուգվում է Բանկի կողմից:

[4] Սույն սակագներով չկարգավորվող դրույթները կարգավորվում են Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագներով, իսկ այն միջնորդավճարներ, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ:

[5] Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի, իրավունքների կամ այլ արժեքների ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2024-03-29 17:04
Developed by Studio One