Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոև - Խորհրդի անդամ | ardshinbank

Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոև - Խորհրդի անդամ

Դմիտրի Յուրիի Լադիկով-Ռոևը ծնվել է 1970 թվականին, հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ 12.06.2019 թվականից:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1987թ. ընդունվել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աէրոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետ, որն ավարտել է 1993 թվականին:

2000թ. ընդունվել և 2002թ. ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան:

2015-2017թթ. ավարտել է նաև Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Քինգսթոունի համալսարանի (Kingston University) մագիստրատուրան` «Բիզնես և Իրավունք» (Business and Law) մասնագիտությամբ:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1993-1995թթ. զբաղեցնում էր «Սանրայզ» ընկերության մարքեթինգի բաժնի արտաքին միջավայրի ոլորտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

1995թ. սեպտեմբերից մինչև 1997թ. հուլիսը ներառյալ եղել է «Դելայթ Տեքնոլոջիս» ՍՊԸ առևտրային տնօրեն:

1997թ. օգոստոսից մինչև 1999թ. փետրվար ներառյալ եղել է «Սլամէկ - Բանկ» ԱԲ արժեթղթերի բաժնում վաճառող:

1999-2000թթ. եղել է  «Գրինֆիլդ» ԲԱԲ արժեթղթերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:  

2000թ. հուլիսից մինչև 2001թ. փետրվարը ներառյալ զբաղեցրել է «Կորպորատիվնայա ֆինանսովո-ինվեստիցիոննայա կոմպանիա» ԲԲԸ (ОАО «Корпоративная финансово-инвестиционная компания») գլխավոր տնօրենի պաշտոնը:

2001թ. փետրվարից մինչև 2002թ. ապրիլ զբաղեցրել է ԱԲ «Տովարիշյեստվո վզաիմնոգո կրեդիտա» ՍՊԸ (КБ «Товарищество взаимного кредита» ООО) գանձապետարանի պետի պաշտոնը:

2002թ. ապրիլից մինչև 2002թ. դեկտեմբեր ներառյալ եղել է ԱԲ «Էկսպոբանկ» ՍՊԸ (КБ «Экспобанк» ООО) Գանձապետարանի արժեթղթերի բաժնի պետ:

2002-2009թթ. զբաղեցրել է ԲԱԲ «Մոսկովսկիյ Բանկ Ռեկոնստրուկցիի ի Ռազվիտիյա» (ԲԲԸ) (АКБ «Московский Банк Реконструкции и Развития» (ОАО)) վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:

2010-2011թթ. զբաղեցրել է ԲԱԲ «Ինվեստբանկ» (ԲԲԸ) (АКБ «Инвестбанк» (ОАО)) վարչության նախագահի աշխատակազմի խորհրդականի պաշտոնը:

2012թ. մայիսից մինչև 2015թ. սեպտեմբեր ներառյալ եղել է  «Նացիոնալնիյ ստանդարտ» Բանկ ԲԸ (АО Банк «Национальный стандарт») ֆինանսական տնօրեն:

2016թ. մայիսից մինչ օրս զբաղեցնում է Եվրասիական Զարգացման Բանկի Ակտիվների և պասիվների գծով կառավարող տնօրենի պաշտոնը:

 

 

Խումբ: 
Խորհրդի անդամներ

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One