Գույքի առուվաճառքի անկանխիկ գործարքների արտոնյալ սակագներ | ardshinbank

Գույքի առուվաճառքի անկանխիկ գործարքների արտոնյալ սակագներ

Եթե ընտրել եք գույք, որը ցանկանում եք ձեռք բերել կամ ցանկանում եք վաճառել ձեր գույքը, սակայն առուվաճառքի համար նախատեսած ձեր գումարը արտարժույթով է, իրականացրե՛ք գույքի առուվաճառքի գործարքներն Արդշինբանկում բացված հաշվով և ստացե՛ք շահավետ փոխարժեքներ արտարժույթի փոխարկումների համար:

 




Գույքի առուվաճառքի արդյունքում անկանխիկ գործարքների համար սահմանված արտոնյալ սակագները և փաստաթղթերի ցանկը
Կիրառման հիմքը Առուվաճառքի գործարքի գումարի ներբանկային փոխանցում գնորդի հաշվից վաճառողի հաշվին*
Գործարքի նկատմամբ պահանջներ  
Գործարքի տեսակը 1. ՀՀ տարածում գույքի (անշարժ և շարժական) առուվաճառք,
2. անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերում,
3. գույքի նկատմամբ պահանջի իրավունքի զիջում
Գումարը  Արտարժույթի առքի և վաճառքի գումարները պետք է իրար հավասար լինեն՝ արտարժույթով արտահայտված
Սահմանափակումներ Արտոնությունը չի կիրառվում վարկային միջոցներով իրականացվող առուվաճառքի գործարքի դեպքում
Արտոնության չափ Առք՝ Բանկի սահմանած միջին փոխարժեքից** 0.5 ՀՀ դրամով ցածր
Վաճառք՝ Բանկի սահմանած միջին փոխարժեքից 0.25 ՀՀ դրամով բարձր
Կիրառման դեպքեր 1. Գնորդից ԱՄՆ դոլարի կանխիկ առք և նույն օրը վաճառողին ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառք, կամ
2. Գնորդից ԱՄՆ դոլարի անկանխիկ առք և նույն օրը վաճառողին ԱՄՆ դոլարի անկանխիկ վաճառք:
Եթե իրականացվում է միայն մեկ արժույթի փոխանակում, արտոնությունը չի կիրառվում:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2022-09-14 17:52
Developed by Studio One