Գասպարյան Արմեն Արթուրի - Վարչության անդամ, Ռազմավարական զարգացման տնօրեն | ardshinbank

Գասպարյան Արմեն Արթուրի - Վարչության անդամ, Ռազմավարական զարգացման տնօրեն

Արմեն Գասպարյանը (ծնված 15.02.1982թ.) ունի ավելի քան 10 տարվա փորձ բանկային համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ ռազմավարական զարգացման տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի հոկտեմբերից: Մինչ այդ աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ: 2005-2010 թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչությունում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության պետ: 2003 թ-ին Արմեն Գասպարյանն ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, ունի տնտեսագետի որակավորում: 2011 թ-ին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: Նույն թվականին ավարտել է SBS Swiss Բիզնես դպրոցը, Marketing management մասնագիտությամբ և ստացել MBA աստիճան:

Խումբ: 
Բանկի ղեկավարություն

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2018-02-08 11:23
Developed by Studio One