Գասպարյան Արմեն Արթուրի - Վարչության անդամ, Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրեն | ardshinbank

Գասպարյան Արմեն Արթուրի - Վարչության անդամ, Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրեն

Արմեն Գասպարյանը ծնվել է 1982թ.-ին,  ունի ավելի քան 10 տարվա փորձ բանկային համակարգում:

1998-2003թթ. սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:

2011թ.-ին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: Նույն թվականին ավարտել է SBS Swiss Բիզնես դպրոցը, Marketing management մասնագիտությամբ և ստացել MBA աստիճան:

2005-2015թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչությունում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության պետ:

2015-2019թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Ռազմավարական զարգացման տնօրենի պաշտոնը: 

2019թ-ի մայիսից զբաղեցնում է «Արդշինբանկ» ՓԲԸ Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենի պաշտոնը: 

Խումբ: 
Բանկի ղեկավարություն

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2022-07-04 17:35
Developed by Studio One