Արմեն Գասպարյանը ծնվել է 1982թ.-ին, ունի ավելի քան 15 տարվա փորձ բանկային համակարգում:
Աշխատանքային փորձ
2023թ. ապրիլից զբաղեցնում է «Արդշինբանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի տնօրենի պաշտոնը:
2019-2023թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենի պաշտոնը:
2015-2019թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Ռազմավարական զարգացման տնօրենի պաշտոնը:
2015թ.-ից հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության անդամ:
2005-2015թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչությունում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության պետ:
Կրթություն
2011թ.-ին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: Նույն թվականին ավարտել է SBS Swiss Բիզնես դպրոցը, Marketing management մասնագիտությամբ և ստացել MBA աստիճան:
1998-2003թթ. սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ: