Բրոքերային ծառայություններ | ardshinbank

Բրոքերային ծառայություններ

"Արդշինբանկ" ՓԲԸ իրականացնում է բրոքերային ծառայությունների մատուցում հրապարակային առաջարկի առարկա հանդիսացող բաժնետոմսերով, ՀՀ կորպորատիվ պարտատոմսերով, ՀՀ պետական պարտատոմսերով` "Արդշինբանկ" ՓԲԸ սակագների համաձայն: Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում "Արդշինբանկ" ՓԲԸ իրականացնում է բրոքերային հաշիվների բացում, պատվերի ընդունում և կատարում, գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում, ինչպես նաև բրոքերային գործունեությունից բխող այլ գործառնություններ: Հաճախորդը կարող է գործարքներ կնքել ՀՀ "Նասդաք ՕԷՄԷՔՍ" կարգավորվող շուկայում գնանշվող ցանկացած արժեթղթով, ինչպես նաև մասնակցել առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին, հետգնումներին, իրականացնել գործարքներ արտաբորսայական երկրորդային շուկայում:

 

Դասակարգում` ըստ շուկաների

Պայման 1

Սակագին (միջնորդավճար)

Պայման 2

Սակագին (միջնորդավճար)

Սակագներ

ՀՀ պետական պարտատոմսերի և ՀՀ ԿԲ թողարկած արժեթղթերի շուկա

0.05%, սակայն ոչ պակաս, քան 5.000 ՀՀ դրամ

ՀՀ ոչ պետական արժեթղթերի շուկա

Մինչև 20.000.000 ՀՀ դրամ

0.10%, սակայն ոչ պակաս, քան 2.000 ՀՀ դրամ

20.000.001 ՀՀ դրամից ավել

0.05%, սակայն ոչ պակաս, քան 2.000 ՀՀ դրամ

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա

0.05%, սակայն ոչ պակաս, քան 1.000 ՀՀ դրամ

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One