Բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին | ardshinbank

Բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին

ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվող Բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին ծրագրի շրջանակներում վարկավորումն ավարտված է:

 

 

  • ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում արտոնյալ պայմաններով վարկերն առաջարկվում են միայն նույն ծրագրի շահառու հանդիսացող անձանց:

    Վարկի նպատակ

    բնակելի անշարժ գույքի  ձեռքբերում

    Վարկի արժույթ

    AMD

    Նվազագույն կանխավճար (անշարժ գույքի ձեռքբերման արժեքից)

    20%

    Տարեկան տոկոսադրույք

    9%

    Առավելագույն ժամկետ

    20 տարի

    Նվազագույն ժամկետ

    10 տարի

    Վարկի առավելագույն գումար

    20 000 000  ՀՀ դրամ

    Վարկային հայտի ուսումնասիրության վճար

    չի սահմանվում

    Վարկի ձևակերպման միանվագ միջնորդավճար (տես նաև կետ 1.12)

    93 000 ՀՀ դրամ-մեկ անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի դեպքում

    120 000 ՀՀ դրամ-երկու անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի դեպքում

    Վարկի սպասարկման ամսական վճար

    5 000 ՀՀ դրամ-մինչև 11 մլն ՀՀ դրամ (համարժեք) վարկի դեպքում,
    6 500 ՀՀ դրամ-11-15 մլն ՀՀ դրամ (համարժեք) վարկի դեպքում,
    8 500 ՀՀ դրամ-15-20 մլն ՀՀ դրամ (համարժեք) վարկի  դեպքում,
    12 000 ՀՀ դրամ-20 մլն-ից բարձր ՀՀ դրամին համարժեք վարկի դեպքում

    Ապահովագրություն

    Ապահովագրությունը կատարվում է Բանկի հաշվին, բացառությամբ վարկի գործողության առաջին տարվա ապահովագրության վճարի, որը կատարվում է վարկառուի հաշվին

    Ձեռքբերվող գույքի նկատմամբ վարկառուի սեփականության և Բանկի գրավի իրավունքների կադաստրային պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Բանկի հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ վարկի հաշվին ձեռք բերվող գույքի նկատմամբ վարկառուի սեփականության և Բանկի գրավի իրավունքները հաճախորդը ցանկանում է գրանցել օրենքով նախատեսված ստանդարտ ժամկետներից արագացված կարգով

     

     




  • Ձեռքբերված և գրավադրված գույքի` այլ կազմակերպությունում hաջորդող գրավ ձևակերպելու դեպքում Բանկն իրավասու է գանձել վճար` վարկի մնացորդի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 100 000 ՀՀ դրամ *
    Վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացում չի գանձվում
    Վարկի և տոկոսագումարի մարումներ ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)
    Վարկի տրամադրման եղանակ անկանխիկ` համաձայն Ծրագրի կողմից տեղեկանքով ներկայացված ժամանակացույցի
    Բանկային հաշվի բացում/փակում անվճար
    Հայտի ընդունման և վարկի ձևակերպման վայր Բանկի Աղասյան (հասցե` ք. Երևան, Աբովյան 27), Երևան (հասցե` ք. Երևան, Իսահակյան 18) և Տիգրան Մեծ (ք. Երևան, Տիգրան Մեծի 12) մասնաճյուղեր 
    Վարկերը տրամադրվում են բացառապես Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ
    Վարկերը վերաֆինանսավորվում են «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից: Վարկերը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից չվերաֆինանսավորելու կամ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում վարկավորման պայմանները սահմանվում են տվյալ օրվա դրությամբ Բանկում գործող սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններին համապատասխան:
     «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վարկի տարեկան տոկոսադրույքը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: Բանկն իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ անգամ և փոփոխել  «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:

     

  •  




    Վարկառուին ներկայացվող պահանջներ Ծրագրի շահառու, որի տարիքը մինչև վարկի ամբողջական մարումը չի գերազանցում 65 տարեկանը
    Համավարկառուին ներկայացվող պահանջներ Համավարկառուներ կարող են հանդիսանալ  միայն 21 տարին լրացած վարկառուի ընտանիքի անդամները (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները), որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է   գերազանցի 55 տարեկանը:  Սույն կետով համավարկառու(ներ)ին ներկայացվող տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը
    Հաճախորդի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը Մարումների և զուտ եկամուտներ առավելագույն հարաբերակցությունը (ՄԵ) չպետք է գերազանցի 35%
    Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 45%
    Վարկառուի/համավարկառուի եկամուտների հաստատում 1. Առաջնային եկամուտներ, որոնք հաշվի են առնվում 100%-ով: Առաջնային եկամուտ է համարվում աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը):
    2. Երկրորդային եկամուտների կազմը և վարկունակության գնահատման բանաձևոում դրանց մասնակցության կշիռները ներկայացված են «Երկրորդային եկամուտների դասակարգում» բաժնում
    Վարկառուի/համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ 1.Վարկային պատմության բացակայություն կամ
    2.Դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն և
    3.Դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, երաշխիք և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար
    4.բանկի կողմից հասհմանված նվազագույն «ԱՔՐԱ» սքոր միավոր

     

  •  




    Գրավի առարկա Ձեռքբերվող անշարժ գույք
    Գրավի առարկայի գտնվելու վայրը ՀՀ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենք
    Վարկ/Գրավ (գնահատված շուկայական արժեք) առավելագույն հարաբերակցություն 80 %

     

  •  




    Ապահովագրություն ապահովագրությունը իրականացվում է մեկ տարի ժամկետով` բացառապես Բանկի հետ համագործակցող ընկերությունների միջոցով: Ամեն հաջորդ տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:Վարկի գործողության առաջին տարվա ապահովագրությունն իրականացվում է հաճախորդի հաշվին, իսկ հետագա տարիներինը՝  Բանկի հաշվին:
    Գրավի առարկայի ապահովագրություն` վարկի ամբողջ ժամկետի համար   գրավադրվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից` համաձայն Բանկի հետ համագործակցող ընկերություններում գործող սակագների
    Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն` վարկի ամբողջ ժամկետի համար դժբախտ պատահարի հետևանքով կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից, մինչև վարկի գործողության ժամկետի ավարտ, տարեկան կտրվածքով վարկի մնացորդից`  համաձայն Բանկի հետ համագործակցող ընկերություններում գործող սակագների

     

  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման տույժ - 30% տարեկան` ժամկետանց վարկի գումարի նկատմամբ
    - 0.3% օրական` ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ
    Վարկի վաղաժամկետ մարման  դեպքում տույժ չի սահմանվում
    Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում  Բանկն իրավունք ունի.
    1) վարկառուից պահանջել տուգանքի վճարում վարկի մայր գումարի 10%- չափով (միանվագ) և վարկի գումարի վաղաժամկետ մարում,
    2) միակոմանիորեն վերանայելու վարկի տոկոսադրույքը` սահմանելով այն ՀՀ ԿԲ հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով` տոկոսագումարների վերահաշվարկն իրականացնելով վարկի տրամադրման օրվանից մինչև տոկոսադրույքի վերանայման օրը

     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2019-01-10 14:26
Developed by Studio One