Բանկի պատմությունը | ardshinbank

Բանկի պատմությունը

1.  Բանկի մասին

Հիմնադրվել է 2002 թվականի դեկտեմբերին։ 2003 թվականի փետրվարին ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա թիվ 83 (առ 25.02.03)։ Սկզբնապես բանկն անվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ։ 2003 թվականին նաև ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ և «Հայագրոբանկ» ՓԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը, դրանց մասնաճյուղային ցանցի հետ միասին։ 2014 թվականի նոյեմբերին բանկը վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ։ Ընդգրկված է Հայաստանի բանկային համակարգի լավագույն եռյակում։

Հանդիսանում է ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ։ Բանկի գործունեության առաջնային ուղղություններից է խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծային ֆինանսավորումը, առաջին հերթին, Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտներում և էներգետիկ հատվածում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը, էլեկտրոնային բանկինգը, միջազգային դրամական փոխանցումները։

Արդշինբանկը Հայաստանում միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային երեք վարկանիշ՝ S&P Global Ratings, Moody’s և Fitch։

Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկի միջև կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև պետական պարտատոմսերի շուկայի գործակալ։ Առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկեց 100 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով)։

Հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ, MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, SWIFT Միջազգային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգի, «ArCa» պրոցեսինգային ընկերության լիիրավ անդամ և բաժնետեր։

Բանկն ունի ամենաընդլայնված մասնաճյուղային ցանցը երկրում՝ թվով 66 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում և մեկ ներկայացուցչություն Փարիզում։

Աշխատակիցների թիվը 31.12.2022թ․ դրությամբ՝ 1514։

Առաքելություն

Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:

Տեսլական

Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:

Արժեքներ

  • Որակ
  • Վստահելիություն
  • Հասանելիություն
  • Արդիականություն
  • Արդյունավետություն
  • Պատասխանատվություն

2. Հիմնադիրներ և բաժնետերեր

Հիմնադիրներ՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ

Բաժնետերեր՝ «Արինս գրուպ» ՍՊԸ-ի (06.06.2017թ-ին «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն վերանվանվել է «Արինս գրուպ» ՍՊԸ-ի) միակ մասնակից` «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր` Կարեն Սուրենի Սաֆարյանը, «ՄԲՑ» ՓԲԸ, ֆիզիկական անձիք

3. Անդամակցություն և բաժնետիրություն

Հայաստանի բանկերի ասոցիացիայի, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարային համակարգի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության անդամ

MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի փոխկապակցված անդամ

VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ

SWIFT համակարգի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարային համակարգի

Բանկը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ

4. Մասնակցություն վարկավորման ծրագրերում

Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրեր․

 - Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիր
 - Բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման ծրագիր
 - Փոքր և միջին մասնավոր ձեռնարկատիրության զարգացման ծրագիր

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծրագրեր․

- Գյուղական շրջանների տնտեսական զարգացման ծրագիր
- Շուկայական (մարքեթինգային) հնարավորություններ ֆերմերների համար
- Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր

Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ազգային կենտրոնի ծրագիր

«Ջրից դեպի շուկա» Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ծրագիր
Տնտեսության կայունացման ծրագիր ՌԴ միջպետական վարկավորման շրջանակներում
Ազգային հիփոթեքային ընկերություն
OFID, CSOB, IFC, LANDESBANK, ATLANTIC FORFAITING, KBC, WBC

5. Մրցանակներ 

2005

Citigroup-ի որակի դիպլոմ՝ Citibank New York միջոցով իրականացված դոլարային վճարումների համար

2005/2006  

ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի ներքին պետական պարտքի կառավարման գծով լավագույն դիլերի դիպլոմ

2009

MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի վկայական՝ որպես Հայաստանի ամենավստահելի բանկ

2010

Citibank-ի մրցանակ՝ իրականացված դոլարային փոխանցումների բարձր որակի համար
Commerzbank-ի մրցանակ՝ իրականացված եվրոյով փոխանցումների բարձր որակի համար

2013

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2013 թվականի ամենահուսալի բանկ» 
2014

Բրիտանական ամսագիր The Banker (The Banker Awards), «2014 թվականի բանկ» (Bank of the Year Awards).

2014

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2014 թվականի ամենահուսալի բանկ» 

2015

Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2015 թվականի լավագույն բանկ» 
2016

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2016 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» 

2016

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2016 թվականի ամենահուսալի բանկ» 

2017

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2017 թվականի ամենահուսալի բանկ» 

2017

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկ» 

2018

«Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր»

2018

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ)–ի կողմից ներկայացված Momentum Award մրցանակի հաղթող, որպես Առևտրի ֆինանսավորման գործարքների ամենաբարձր աճի տեմպ ունեցող համագործակցող բանկ

2018

Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ»

2018

Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում

2018

«Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»
2019

Գերմանական «Commerzbank»-ի կողմից արժանացել է Trade Finance AWARD 2018 մրցանակին

2019

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2019 թվականի ամենահուսալի բանկ» 

2020

Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից
2020

Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի«Տարվա լավագույն բանկ»-ը Հայաստանում

2020

Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2020 թվականի լավագույն բանկ» 
2020

Միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ»-ը Հայաստանում

2020

Asian Banking and Finance (ABF)-ի կողմից բանկին շնորհվել են մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ», «Տարվա թվային բանկային նախաձեռնություն» և «Տարվա նախաձեռնություն օնլայն բանկինգի ոլորտում» մրցանակները

2020

VISA միջազգային վճարային համակարգը ճանաչել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում

2021

Asian Banking & Finance Awards 2021-ի կողմից  արժանացել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին

2021 The Banker միջազգային ամսագրի կողմից  ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում
2022

Asian Banking & Finance Awards 2022-ի կողմից  արժանացել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին

2022

Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող  «AMX AWARD» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է 2 մրցանակի՝

  1. «Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix)»
  2. «Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում»
2023

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում», Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող  «AMX AWARD» ամենամյա մրցանակաբաշխություն

2023

«Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»՝ ըստ Asian Banking & Finance ամսագրի

2023 «Լավագույն բանկը Հայաստանում»՝ ըստ Euromoney ամսագրի
2023 Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի
2023 Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին
2023 «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ)՝ ըստ Euromoney ամսագրի
2023 «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ)՝ ըստ Euromoney ամսագրի
2023 «Տարվա բանկը Հայաստանում» ըստ Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականի

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2024-01-30 13:03
Developed by Studio One