Բանկային հաշիվ | ardshinbank

Բանկային հաշիվ

Բանկի հետ համագործակցությունը մեկնարկելու հիմք` բոլորովին անվճար:

«Արդշինբանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց համար անվճար կարող է բացել ընթացիկ հաշիվներ ՀՀ դրամով և արտարժույթով և իրականացնել հաշիվների համալիր սպասարկում և հաճախորդի հանձնարարությամբ այն բոլոր հաշվարկային և դրամարկղային գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն: Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ: Հաշիվ բացելու համար հաճախորդը դիմումը կարող է ուղարկել նաև Ֆաքսի և E-mail միջոցով, իսկ փաստաթղթերը բանկ է ներկայացնում անձամբ կամ փոստի միջոցով: Հաշիվ բացելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ հետևյալ պայմաններին.

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

 

Հաշվի բացում (ՀՀ դրամով հաշիվը պարտադիր է) անվճար
ֆիզիկական անձի համար Հաշվի նվազագույն մնացորդ 0 ՀՀ դրամ
Հաշվի մուտքի, ելքի և մնացորդի վերաբերյալ կարճ հաղորդագրության ուղարկում (SMS ծանուցում)
(այդ թվում ավանդային և վարկային հաշիվների վերաբերյալ հիշեցումներ)` յուրաքանչյուր հաղորդագրության համար
30 ՀՀ դրամ 1
Տեղեկատվական ծառայություններ 2
Վճարային փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրում`
Թղթային տարբերակով պահպանվող տեղեկատվություն պարունակելու դեպքում`

1) մինչև 1 տարի վաղեմության յուրաքանչյուր փաստաթղթի համար

2) 1 տարուց ավելի վաղեմության յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

3'000 ՀՀ դրամ 1

10'000 ՀՀ դրամ,
մեկ հաճախորդից գանձվող առավելագույն գումար` 50'000 ՀՀ դրամ (մեկ գործառնական օրվա ընթացքում) 1

Էլեկտրոնային տարբերակով պահպանված տեղեկատվություն պարունակելու դեպքում 1'500 ՀՀ դրամ 1

Բանկի կողմից սահմանված ձևի քաղվածքների տրամադրում                                                                                                

        մինչև 1 ամիս կտրվածքով

 

անվճար

1 ամսից մինչև 1 տարի կտրվածքով 2'000 ՀՀ դրամ 1
1 տարուց ավել ժամանակահատվածի համար 3'000 ՀՀ դրամ 1
Տեղեկանքների տրամադրում

1) Բանկի կողմից սահմանված ձևի ստանդարտ տեղեկանք

2) Հաճախորդի պահանջով Բանկի կողմից սահմանված ստանդարտ ձևերից տարբերվող ոչ ստանդարտ տեղեկանք

 

1'000 ՀՀ դրամ 1

5'000 ՀՀ դրամ 1

Աուդիտորական հարցման պատասխանների պատրաստում և տրամադրում (բացառությամբ բանկերին) 15'000 ՀՀ դրամ 1

Ոչ ակտիվ հաճախորդի հաշվի/ների* սպասարկման վճար

Սույն կետի իմաստով ոչ ակտիվ է համարվում այն հաճախորդը, ով իր բոլոր հաշիվներով միաժամանակ գործառնություններ չի կատարել վերջին մեկ տարվա (12 ամիսների) ընթացքում, ընդ որում, սույն սահմանման իմաստով հաշվով գործառնությունների ներքո չեն ընդգրկվում Բանկի կողմից հաշվի սպասարկման վճարի կամ Բանկի առջև Հաճախորդի այլ պարտավորությունների դիմաց համապատասխան դրամական միջոցների գանձման (հաշվանցի), ինչպես նաև դատարանի վճռի հիման վրա հաշվի միջոցների բռնագանձման դեպքերը:

Սույն կետով նախատեսված ոչ ակտիվ հաճախորդից վճարը չի գանձվում և հաշիվը չի փակվում, եթե հաշվետերն ունի Բանկում ներդրված և գործող ավանդ կամ հաշվետերն ունի Բանկի կողմից ստացված և դեռևս չմարված վարկ:

  1. հաշվի/ների ընդհանուր մնացորդը 2'500 ՀՀ դրամից կամ դրան համարժեք գումարից պակաս լինելու դեպքում՝ հաշվի մնացորդի չափով
  2. հաշվի/ների ընդհանուր մնացորդը 2'500 ՀՀ դրամից կամ դրան համարժեք գումարից ավել լինելու դեպքում` 2'500 ՀՀ դրամ, իսկ 13-րդ ամսից սկսած հաջորդող չաշխատող ժամանակահատվածի համար` ամսական 1’000 ՀՀ դրամ
Հաշվի փակում 

Հաճախորդի դիմումի համաձայն

2'500 ՀՀ դրամ
Բանկի նախաձեռնությամբ, եթե ոչ ակտիվ հաճախորդի բոլոր հաշիվները վերջին 1 տարվա ընթացքում ունեն 0 (զրոյական) մնացորդ`

անվճար

Հաշվի oրական մնացորդի վրա կիրառվող տարեկան տոկոսադրույքի չափ

0% 

* Մեկից ավել հաշիվ ունենալու դեպքում սպասարկման վճարը գանձվում է միանվագ միայն մեկ հաշվի համար:

1 Սակագները ներառում են ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

2 Թվարկված տեղեկատվական ծառայություններից Բանկի հաճախորդներին տրամադրման ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը

 
  • Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, Բանկային հաշվի պայմանագրով և սույն կարգով:

    Հաճախորդի բանկային հաշվի սպասարկման և միջոցների փոխանցման գործառնական օրը Բանկը սահմանում է ինքնուրույն, որի մասին տեղեկացնում է Հաճախորդին (գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով):

    Հաշիվի սպասարկման պայմանագրի շրջանակում հաճախորդի համալիր սպասարկումը, հաշվարկային և դրամարկղային գործառնություններն իրականացվում են հաշվի (հաշիվների) մնացորդի սահմաններում՝ ներառյալ սակագներով սահմանված միջնորդավճարը:

    Հաճախորդի ներկայացրած վճարման հանձնարարականների, այլ հաղորդագրությունների պատկանելիության հավաստման և հնարավոր սխալների կանխարգելման նպատակով կիրառվում է անվտանգության արարողակարգ, որը կարող է ներառել հատուկ ալգորիթմեր, նշանաբառեր, գաղտնաբառեր, գաղտնագրման և ինքնությունը հաստատող այլ միջոցներ: Հաճախորդի կողմից Բանկին ներկայացրած կամ ուղարկված յուրաքանչյուր վճարման հանձնարարական ենթակա է վավերացման սահմանված անվտանգության արարողակարգի միջոցով: Անվտանգության արարողակարգով անցած վճարման հանձնարարականը համարվում է վավեր և ընդունում կատարման:

    ՀՀ օրենսդրության և Բանկային հաշվի պայմանագրով սահմանված կարգի խախտումով լրացված վճարային փաստաթղթերը չեն կատարվում և հետ են վերադարձվում Հաճախորդին: Հաճախորդի վճարման հանձնարարականը մերժելու դեպքում Բանկը այդ մասին (գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով) տեղեկացնում է Հաճախորդին 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում:

    Հաճախորդի կողմից կատարված գործառնությունները հիմք են հանդիսանում Բանկին, առանց Հաճախորդի հանձնարարության, գանձել նրա բանկային հաշիվներից Բանկի կողմից սահմանված սակագներով նախատեսված միջնորդավճարը:

    Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված փոխարժեքներ:Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնություններ չեն իրականացվում:

    Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

    Հաճախորդի բանկային հաշվին դրամական միջոցների մուտքագրման /վճարման/, հանդիպակած պահանջներով հաշվանց կատարելու, հաշվի միջոցների վրա արգելանք դնելու, բռնագանձելու և վճարման հանձնարարականների կատարման հերթականությունը իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

    Գործարքի կատարման հաջորդ օրը հաճախորդին տրամադրվում է հաշվի քաղվածքները՝ համապատասխան փաստաթղթերի հետ: Բանկի և Հաճախորդի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա քաղվածք կարող է տրամադրվել առձեռն, փոստի« էլեկտրոնային կապի միջոցոներով:

    ՀՀ Օրենսդրությամբ և /կամ/ Բանկային հաշվի պայմանագրով սահմանված հատուկ դեպքերում և կարգով, բանկային հաշվից (հաշիվներից)՝ առանց Հաճախորդի համաձայնության, միջոցների դուրսգրումների մասին Հաճախորդին տեղյակ է պահվում եռօրյա ժամկետում (գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային կապի միջոցով):

    Հաճախորդի հաշվին դրամական միջոցների մուտքագրումը և ելքագրումը կատարվում են նույն բանկային օրվա ընթացքում:


  • N   Պրոդուկտի տեսակ

    Սակագին

    /ՀՀ  դրամ/

    Տրամադրման ժամկետ
    Վճարային քարտ Վարկային գիծ (վճարային քարտով) Վարկ Ավանդ
    1 Պայմանագրի վաղեմության ժամկետ (սկսած կնքման օրվանից) մինչև 1 տարի 1’000  2 աշխատանքային օր
    2 1-ից 3 տարի 5’000  3 աշխատանքային օր
    3   3-5 տարի 15’000  5 աշխատանքային օր

     

  • - Բանկը լուծում է բանկային հաշվի պայմանագիրը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և բանկային հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում:

    - Հաճախորդի հաշվում (հաշիվներում) մեկ տարվա ընթացքում դրամական միջոցների բացակայության դեպքում, բանկի նախաձեռնությամբ, ցանկացած ժամանակ կարող է լուծվել բանկային հաշվի պայմանագիրը և փակվել բանկային հաշիվը (հաշիվները):

    - Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:

    - Բանկային հաշվի փակման ժամանակ հաշվի վրա առկա մնացորդները կարող են.
    ա) փոխանցվել հաճախորդի ներկայացրած այլ հաշվեհամարին,
    բ) վերաձևակերպվել ցպահանջ կամ ժամկետային ավանդի,
    գ) կանխիկ տրամադրվել:

    - Հաճախորդը բանկային հաշվի պայմանագիրը լուծելու դեպքում գրավոր դիմում է ներկայացնում բանկի մասնաճյուղ կամ գլխամաս:

    Բանկը չի փակում Հաճախորդի բանկային հաշիվը, եթե.
    - Հաճախորդը Բանկի նկատմամբ ունի պարտավորություն,
    - բանկային հաշիվը ծանրաբեռնված է գրավով և չկա հաշիվը փակելու վերաբերյալ գրավառուի համաձայնությունը,
    - բանկային հաշվի վրա առկա են սահմանափակումներ:

    Այս դեպքերում բանկային հաշվի պայմանագիրը շարունակում է իր գործողությունը մինչև հաշվի փակման համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքների վերացումը:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One