Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ | ardshinbank

Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ

 

Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ - գործում է 14.04.2023թ.-ից, փոփոխություններն ընդգծված են կարմիր գույնով 

 

Հին

Նոր

3.10 Բանկը Հաճախորդի վերաբերյալ իր մոտ առկա, այդ թվում՝ Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները  համարում է հավաստի և հիմնվում է դրանց վրա այնքան ժամանակ, քանի դեռ Հաճախորդը Բանկին պատշաճ կերպով չի տեղեկացրել դրանց փոփոխությունների մասին: Միևնույն ժամանակ, Բանկն իրավունք ունի ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվությունը, ինչի համար պայմանագրի կնքմամբ Հաճախորդը լիազորում է Բանկին իրականացնել ցանկացած, Բանկի կարծիքով անհրաժեշտ վերստուգում, այդ նպատակով Հաճախորդի անունից հարցումներ կատարել համապատասխան տեղեկատվությանը տիրապետող անձանց և մարմիններին:

3.10 Բանկը Հաճախորդի վերաբերյալ իր մոտ առկա, այդ թվում՝ Հաճախորդի կողմից ներկայացված տվյալները  համարում է հավաստի և հիմնվում է դրանց վրա այնքան ժամանակ, քանի դեռ Հաճախորդը Բանկին պատշաճ կերպով չի տեղեկացրել դրանց փոփոխությունների մասին: Ընդ որում, Հաճախորդը տեղեկացված է, որ փոխանցում ստացողի նույնացումը կարող է իրականացվել ստացողի բանկի կողմից՝ հիմնվելով միայն հաշվեհամարի վրա։ Միևնույն ժամանակ, Բանկն իրավունք ունի ստուգել Հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվությունը, ինչի համար պայմանագրի կնքմամբ Հաճախորդը լիազորում է Բանկին իրականացնել ցանկացած, Բանկի կարծիքով անհրաժեշտ վերստուգում, այդ նպատակով Հաճախորդի անունից հարցումներ կատարել համապատասխան տեղեկատվությանը տիրապետող անձանց և մարմիններին:

3.16   Բանկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  Հաճախորդը վճարումները կատարում է համաձայն Բանկի  Սակագների, ընդ որում՝ համապատասխան ծառայությունը արժույթի փոխարկում պահանջելու դեպքում, փոխարկումը կատարվում է համաձայն Բանկի սահմանած փոխարժեքի: Բանկն իրավունք ունի Սակագներով սահմանված վճարները, ինչպես նաև՝ Հաճախորդին ծառայությունների մատուցման արդյունքում Բանկի կատարած ծախսերը, և Բանկի հետ կնքված պայմանագրերով Բանկի նկատմամբ պարտքեր ձևավորելու դեպքում, համապատասխան գումարները անակցեպտ կարգով` առանց Հաճախորդի լրացուցիչ հանձնարարությունների գանձել Հաճախորդի Հաշվից: Ընդ որում, Բանկն իրավունք ունի փոխարկել արտարժութային Հաշվից ելքագրման ենթակա գումարը Բանկի սահմանած փոխարժեքով և գանձել փոխարկման համար Սակագներով սահմանված վճարը: Այն դեպքում երբ համապատասխան ծառայությունը Բանկի կամքից անկախ հանգամանքներում չի մատուցվել և վճարված գումարը՝ այդ թվում գանձված միջնորդավճարը ենթակա են վերադարձման Հաճախորդին, Հաճախորդի՝ համապատասխան արժույթով հաշվի բացակայության դեպքում Բանկն իրավունք ունի այդ գումարները փոխարկել այն արժույթի, որով Հաճախորդի անվամբ առկա է հաշիվ Բանկում՝ համաձայն փոխարկման պահին Բանկում սահմանված փոխարժեքի և փոխանցել այդ հաշվին։

3.16 Բանկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  Հաճախորդը վճարումները կատարում է համաձայն Բանկի  Սակագների, ընդ որում՝ համապատասխան ծառայությունը արժույթի փոխարկում պահանջելու դեպքում, փոխարկումը կատարվում է համաձայն Բանկի սահմանած փոխարժեքի: Բանկն իրավունք ունի Սակագներով սահմանված վճարները, ինչպես նաև՝ Հաճախորդին ծառայությունների մատուցման արդյունքում Բանկի կատարած ծախսերը, և Բանկի հետ կնքված պայմանագրերով Բանկի նկատմամբ պարտքեր ձևավորելու դեպքում, համապատասխան գումարները անակցեպտ կարգով` առանց Հաճախորդի լրացուցիչ հանձնարարությունների գանձել Հաճախորդի Հաշվից: Ընդ որում, Բանկն իրավունք ունի փոխարկել արտարժութային Հաշվից ելքագրման ենթակա գումարը Բանկի սահմանած փոխարժեքով և գանձել փոխարկման համար Սակագներով սահմանված վճարը: Այն դեպքում երբ համապատասխան ծառայությունը Բանկի կամքից անկախ հանգամանքներում չի մատուցվել և վճարված գումարը՝ այդ թվում գանձված միջնորդավճարը ենթակա են վերադարձման Հաճախորդին, Հաճախորդի՝ համապատասխան արժույթով հաշվի բացակայության դեպքում Բանկն իրավունք ունի այդ գումարները փոխարկել այն արժույթի, որով Հաճախորդի անվամբ առկա է հաշիվ Բանկում՝ համաձայն փոխարկման պահին Բանկում սահմանված փոխարժեքի և փոխանցել այդ հաշվին։

9.1 I-banking մոբայլ բանկ համակարգի օգտագործող Հաճախորդը կարող է գրանցել, ինչպես մոտենալով Բանկ և Բանկում ստորագրելով համապատասխան դիմում-առաջարկը, այնպես էլ ինքնուրույն՝ համապատասխան դիմում-առաջարկն Ardshinbank I-banking համակարգի միջոցով առցանց ներկայացնելով (հետևելով Բանկի պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրված Mobile banking Ֆիզիկական անձ օգտվողի առցանց գրանցման ուղեցույցներումում¦ նկարագրված քայլերին) կամ հեռահար եղանակով: Հաճախորդի առցանց գրանցման դեպքում հաճախորդին տրամադրվում են սահմանափակ/միայն դիտման իրավասություններ, իսկ Բանկի կողմից սահմանված դեպքերում հաճախորդին կարող են տրամադրվել Համակարգով հասանելի ծառայություններից օգտվելու իրավասություններ:

9.1 I-banking մոբայլ բանկ համակարգի օգտագործող Հաճախորդը կարող է գրանցել, ինչպես մոտենալով Բանկ և Բանկում ստորագրելով համապատասխան դիմում-առաջարկը, այնպես էլ ինքնուրույն՝ համապատասխան դիմում-առաջարկն Ardshinbank I-banking համակարգի միջոցով առցանց ներկայացնելով (հետևելով Բանկի պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրված առցանց գրանցման ուղեցույցներում նկարագրված քայլերին) կամ հեռահար եղանակով: Հաճախորդի առցանց գրանցման դեպքում հաճախորդին տրամադրվում են սահմանափակ/միայն դիտման իրավասություններ, իսկ Բանկի կողմից սահմանված դեպքերում հաճախորդին կարող են տրամադրվել Համակարգով հասանելի ծառայություններից օգտվելու իրավասություններ:

9.3 Հաճախորդն ընդունում է, որ 9.2 կետում նկարագրված հեռահար եղանակով Ardshinbank I-banking համակարգի տրամադրման ծառայությունը հասանելի է միայն հեռահար եղանակով Դեբետային/հաշվարկային քարտի, այդ թվում՝ կից քարտի թողարկման, վերաթողարկման և սպասարկման ծառայությունից օգտվող հաճախորդների համար:

-

-

9.7 Հաճախորդն ընդունում է և համաձայն է, որ SMS կոդի փոխարեն կարող է օգտագործել այլ՝ «Token App» կամ ծրագրային ապահովման այլ միջոց (Google authenticator), որը գեներացնում է մեկանգամյա նույնականացման ունիկալ կոդ, և որի միջոցով Հաճախորդի կողմից կատարվում է Համակարգի մուտք և/կամ գործառնությունների իրականացման երկքայլանի հաստատում։ Հաճախորդն ինքն է ընտրում ծրագրային ապահովման համապատասխան միջոցը և կրում է իր ընտրության հետ կապված բոլոր ռիսկերը, կորուստները և վնասները:

-

9.8 Հաճախորդը նաև ընդունում է և համաձայն է, որ մոբայլ հավելվածի միջոցով Համակարգի   հասանելի լինելու դեպքում SMS կոդի փոխարեն համակարգ մուտք լինելիս և գործարքները հաստատելիս կիրառվում է բջջային հեռախոսով PIN code--ի, touch ID-ի, Face ID-ի միջոցով հաստատումը, բացառությամբ Համակարգ առաջին անգամ մուտք գործելու, երբ կիրառվում է մեկանգամյա SMS կոդի միջոցով նույնականացում։

-

9.9 Հաճախորդն ընդունում և համաձայն է, որ իր կողմից ընտրված  և ակտիվացված «Token App»-ի կամ ծրագրային ապահովման այլ միջոցի (Google authenticator) -ի ապաակտիվացման/վերականգնման համար պետք է դիմել Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ զանգահարելով +374 12 222222 հեռախոսահամարին։

9.10 Ardshinbank I-banking համակարգի Իրավաբական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդների օգտագործողները կարող են իրենց գաղտնաբառի փոփոխության գործընթացը իրականացնել Բանկի կոմունիկացիոն կենտրոն կամ իրենց սպասարկող մասնաճյուղզանգահարելու եղանակով: Կոմունիկացիոն կենտրոնի կամ մասնաճյուղի  հաճախորդին պատշաճ նույնականացնելու դեպքում  ապահովում է իրավաբական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդին sms հաղորդագրության միջոցով նոր գաղտնաբառի տրամադրումը: Նույնականացման է ենթարկվում նաև զանգահարող անձը և կարող է փոփոխել միայն իր՝ որպես օգտագործողի գաղտնաբառը։ Եթե Հաճախորդի և(կամ) օգտագործողի պատշաճ նույնականացումը հնարավոր չէ ապահովել, ապա գաղտնաբառի փոփոխության գործընթացը մերժվում է։  Ardshinbank I-banking համակարգի Իրավաբական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդների տնօրենները կարող են իրենց օգտագործողների գաղտնաբառի փոփոխության կամ օգտագործողների կասեցման, նոր օգտագործողների գրանցման հայտերը Բանկ ներկայացնել նաև I-banking համակարգի հաղորդակցման գործիքների միջոցով։

9.10 Ardshinbank I-banking համակարգի Իրավաբական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդների օգտագործողները կարող են իրենց գաղտնաբառի փոփոխության գործընթացը իրականացնել Բանկի կոմունիկացիոն կենտրոն կամ իրենց սպասարկող մասնաճյուղ կամ Հաճախորդին սպասարկող  անհատական մենեջերին զանգահարելու եղանակով կամ Մոբայլ Բանկ համակարգով ինքնուրույնաբար՝ մուտքագրելով հաշվեհամար կամ քարտի համար և անձնական տվյալներ: Կոմունիկացիոն կենտրոնի կամ մասնաճյուղի աշխատակիցը/անհատական սպասարկում իրականացնող աշխատակիցը  հաճախորդին պատշաճ նույնականացնելու դեպքում  ապահովում է իրավաբական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդին sms հաղորդագրության միջոցով նոր գաղտնաբառի տրամադրումը: Նույնականացման է ենթարկվում նաև զանգահարող անձը և կարող է փոփոխել միայն իր՝ որպես օգտագործողի գաղտնաբառը։ Եթե Հաճախորդի և(կամ) օգտագործողի պատշաճ նույնականացումը հնարավոր չէ ապահովել, ապա գաղտնաբառի փոփոխության գործընթացը մերժվում է։  Ardshinbank I-banking համակարգի Իրավաբական անձ կամ անհատ ձեռնարկատեր Հաճախորդների տնօրենները կարող են իրենց օգտագործողների գաղտնաբառի փոփոխության կամ օգտագործողների կասեցման, նոր օգտագործողների գրանցման հայտերը Բանկ ներկայացնել նաև I-banking համակարգի հաղորդակցման գործիքների միջոցով։Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Բանկին Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ գաղտնաբառերի, ինչպես նաև անվտանգության սերտիֆիկատների և ծրագրային ապահովման այլ միջոցների կորստի, երրորդ անձանց առջև բացահայտման կամ դրա սպառնալիքի առաջացման դեպքում:

9.15.2 Հաճախորդն իր դիմում-առաջարկում ներկայացված յուրաքանչյուր Օգտագործողի համար սահմանում է վերջինիս Համակարգում նույնականացվելու եղանակը` ընդ որում, անկախ ընտրված տարբերակից և գործարքների հաստատման եղանակից, Հաճախորդի (Օգտագործողի կողմից) Համակարգում՝ Համակարգի տվյալ գործիքի համար հասանելի տարբերակով գործարքի հաստատումը հանդիսանում է Բանկի համար Հաճախորդի կողմից պատշաճ վավերացված հանձնարարականի ներկայացում, առաջացնելով դրանից բխող իրավունքները և պարտավորությունները:   

9.15.2 Հաճախորդը կարող է տեղեկանալ Համակարգով Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ցանկին Բանկի պաշտոնական ինտերնետային կայքէջից՝ www.ardshinbank.am-ից: Հաճախորդն իր դիմում-առաջարկում ներկայացված յուրաքանչյուր Օգտագործողի համար սահմանում է վերջինիս Համակարգում նույնականացվելու եղանակը` ընդ որում, անկախ ընտրված տարբերակից և գործարքների հաստատման եղանակից, Հաճախորդի (Օգտագործողի կողմից) Համակարգում՝ Համակարգի տվյալ գործիքի համար հասանելի տարբերակով գործարքի հաստատումը հանդիսանում է Բանկի համար Հաճախորդի կողմից պատշաճ վավերացված հանձնարարականի ներկայացում, առաջացնելով դրանից բխող իրավունքները և պարտավորությունները:

9.15.10 Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)  կողմից  Համակարգը տրամադրելու և սպասարկելու դիմում-առաջարկում կամ Բանկի կողմից ներկայացված Համակարգին միանալու օֆերտայում նշված սահմանաչափերը ստանդարտ սահմանաչափեր են: Համակարգի սպասարկման պայմաններով այլ սահմանաչափեր սահմանված լինելու դեպքում՝ կկիրառվեն այդ պայմաններով սահմանված սահմանաչափերը, որոնք կարող են Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն փոփոխվել: Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) Համակարգը տրամադրելու և սպասարկելու դիմում-առաջարկում կամ Բանկի կողմից ներկայացված Համակարգին միանալու օֆերտայում նշված սահմանաչափերը, ինչպես նաև Համակարգի սպասարկման պայմաններում նշված սահմանաչափերը (բացառության Հեռախոսային բանկ գործիքի համար սահմանված սահմանաչափերի) կարող են փոփոխվել նաև Բանկի համար ընդունելի ձևով Հաճախորդի Համակարգի սպասարկման պայմանների փոփոխության դիմում-առաջարկի հիման վրա՝ այն Բանկի կողմից ակցեպտավորվելու դեպքում:

9.15.10 Հաճախորդի կողմից Համակարգը տրամադրելու և սպասարկելու դիմում-առաջարկում կամ Բանկի կողմից ներկայացված Համակարգին միանալու օֆերտայում նշված սահմանաչափերը ստանդարտ սահմանաչափեր են: Համակարգի սպասարկման պայմաններով այլ սահմանաչափեր սահմանված լինելու դեպքում՝ կկիրառվեն այդ պայմաններով սահմանված սահմանաչափերը, որոնք կարող են Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն փոփոխվել: Հաճախորդի կողմից (Համակարգը տրամադրելու և սպասարկելու դիմում-առաջարկում կամ Բանկի կողմից ներկայացված Համակարգին միանալու օֆերտայում նշված սահմանաչափերը, ինչպես նաև Համակարգի սպասարկման պայմաններում նշված սահմանաչափերը (բացառության Հեռախոսային բանկ գործիքի համար սահմանված սահմանաչափերի) կարող են փոփոխվել նաև Բանկի համար ընդունելի ձևով Հաճախորդի Համակարգի սպասարկման պայմանների փոփոխության դիմում-առաջարկի հիման վրա՝ այն Բանկի կողմից ակցեպտավորվելու դեպքում:

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2023-04-20 16:35
Developed by Studio One