Բաժնետերեր և ներդրողներ

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

2017 թվականի հունվարի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է Բանկի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որով Բանկի կանոնադրական հիմնադրամը սահմանվել է 50 227 200 000 (հիսուն միլիարդ երկու հարյուր քսանյոթ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է 502 272 (հինգ հարյուր երկու հազար երկու հարյուր յոթանասուներկու) հատ սովորական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:

ԲԱՆԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

Բանկի վերջնական շահառու է հանդիսանում «ԲԻԶՆԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի միակ մասնակից` «ՌԵԳԻՈՆ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր` Կարեն Սուրենի Սաֆարյանը: 

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է օրենքով և Բանկի կանոնադրությամբ իր իրավասություններին վերապահված հարցերի շրջանակներում:

Բանկը ամեն տարի գումարում է բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողով: Տարեկան Ընդհանուր ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո 4  (չորս) ամսվա ընթացքում:  

Տարեկան Ընդհանուր ժողովից բացի գումարվող ժողովներն համարվում  են արտահերթ:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան Ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, և ավելի ուշ, քան Ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:

Եթե Ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են Ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:

Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի Բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և նրան պատկանող Բանկի բաժնետոմսերի մասին:

Բանկի բաժնետերը Ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցիչի միջոցով:

Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք ժողովի գումարման մասին ծանուցվում են պատվիրված նամակներ ուղարկելու կամ անձամբ հանձնելու միջոցով` Ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ:

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2017

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2016

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2015

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2014

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2013

 

Տեղեկությունների ստացման բաժնետերերի իրավունքը

Նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից Բանկից ստացված վարկեր և այլ փոխառություններ

 

Մասնակիցներ Մասնակցության չափը Գործունեության տեսակը
"Բիզնես Ներդրումների Կենտրոն" ՍՊԸ 70.1145%
Ներկայացուցչական և միջնորդական գործունեություն,
Գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և նախագծահետազոտական գործունեություն,
Նոր արդյունավետ տեխնոլոգիաների վերամշակում, կիսաֆաբրիկատների արտադրություն և թափոնների վերամշակում,
Առևտրամիջնորդական գործունեություն,
Խորհրդատվական ծառայություններ:
"ՌԵԳԻՈՆ" Ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ 28.1001%  
Անդրեասյան Արամ Հուսիկի 1.1310%  
Մկրտումյան Ռուդիկ Արմենի 0.4613%  
Զաքարյան Խաչիկ Հակոբի 0.1925%  
"Միջազգային Բիզնես Կենտրոն" ՀՁ ՓԲԸ 0.0003%
Ֆինանսական գործունեություն,
Շինարարական և մոնտաժային աշխատանքների, շենքերի և շինությունների վերակառուցում,
Իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ,
Սեմինարների, սիմպոզիումների, կոնֆերանսների, ցուցահանդեսների, տոնավաճառների և կուլտմասսայական միջոցառումների կազմակերպում:
 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2017-05-05 18:04
Developed by Studio One