Արզոյան Արտակ Նորավանդի - Վարչության անդամ, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն | ardshinbank

Արզոյան Արտակ Նորավանդի - Վարչության անդամ, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն

Արտակ Արզոյանը (ծնվել է1975թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի, Ռիսկերի կառավարման գծով տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հունվարից: Մինչ այդ աշխատել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ տնօրենի պաշտոնում (2006-2012թթ.), ղեկավարել է նաև վարկարժանության ստուգման «ԱՔՌԱ» էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծը: 1996-2006թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում վերլուծաբանի, ավագ հետազոտողի և Վարկային ռեգիստրի ղեկավարի պաշտոններում:
Արտակ Արզոյանն ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ (2001-2005թթ.), ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1991-1996թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ՝ Աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա մասնագիտությամբ: Այժմ ուսանում է Warwick University UK, Warwick Business School - ում, նույն համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի գիտական աստիճանի հավակնորդ է։
 

Խումբ: 
Բանկի ղեկավարություն

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One