ԱՐԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
«Դրամական փոխանցումների համակարգերը հնարավորություն են տալիս ֆիզիկական անձանց առանց բանկային հաշվի բացման, արագ և մատչելի, ստանալ և ուղարկել փոխանցումներ աշխարհի տարբեր երկրներ:
Արագ դրամական փոխանցման համակարգերին բնորոշ են`
Մեր գործընկերներն են հանդիսանում աշխարհի խոշորագույն դրամական փոխանցումների համակարգերը:
Մենք ունենք 63 մասնաճյուղ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում:
- Փոխանցումը հասանելի է փոխանցումից հետո 10-15 րոպեի* ընթացքում:
*Առանձին դեպքերում, կապված համակարգի կողմից լրացուցիչ ստուգումների անհրաժեշտության հետ, նշված ժամկետը կարող է չպահպանվել:
- Փոխանցողի կողմից փոխանցման չեղյալացումը, ինչպես նաև տվյալների փոփոխությունն իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
- Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
- Կատարված փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող կազմակերպությունների կողմից` դրամական փոխանցման համակարգերի կանոններին համապատասխան և ժամկետներում:
- Բանկը փոխանցումը կատարում է փոխանցողի կողմից ներկայացված արժույթով, իսկ որոշ դրամական փոխանցման համակարգեր հնարավորություն են տալիս նաև փոխանցված գումարը վճարել ստացողին այլ արժույթով` կախված վճարող երկրից: Փոխանցված գումարը փոխարկվում է տվյալ համակարգի կողմից սահմանված փոխարժեքով և վճարվում է ստացողին այլ արժույթով, որի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է փոխանցման հանձնարարականում:
- Դրամական փոխանցում ստացողը լրացուցիչ միջնորդավճար չի վճարում:
- ՀՀ-ից կատարվող փոխանցման միջնորդավճարը վճարվում է ՀՀ դրամով:
- Յուրաքանչյուր մատուցված ծառայության կատարման վերաբերյալ Բանկը հաճախորդին տրամադրում է գործարքը հավաստող փաստաթուղթ: