Ավանդներ, հաշիվներ և արժեքների պահպանում | ardshinbank

Ավանդներ, հաշիվներ և արժեքների պահպանում

Համաձայն "ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդները հատուցվում են հետևյալ չափով`
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն հայկական դրամ է:
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն հայկական դրամ է:
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16 մլն հայկական դրամով:
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ

Հաշվից քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները՝ ըստ իրականցված գործարքի ժամկետի վաղեմության և հաճախորդի հաշվի պահպանման սակագները՝ կախված հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից, սահմանվում են Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագներով և պայմաններով:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2022-10-19 17:46
Developed by Studio One