Աշխատավարձային վարկային գծեր | ardshinbank

Աշխատավարձային վարկային գծեր

Աշխատավարձային վարկային գծերը հանդիսանում են հարմարավետ գործիք սպառողական վարկերի ստացման համար և տրամադրվում են Բանկի դեբետային կամ աշխատավարձային քարտերի միջոցով աշխատավարձ ստացող աշխատակիցներին: Առաջարկվող վարկավորման պայմանները ներառում են ինչպես առավելագույնը զուտ աշխատավարձի 6-ապատիկի չափով վարկային գծեր, այնպես էլ` վարկային գծի մարման լայն տարբերակների ընտրություն:

Աշխատավարձային վարկային գիծը հնարավորություն է ընձեռում ունենալ վարկային սահմանաչափ, որի դիմաց Բանկը չի հաշվարկում տոկոսագումար օգտագործված մասի բացակայության դեպքում:

Աշխատավարձային վարկային գծերը տրամադրվում են Բանկի կողմից հրապարակված վարկավորման պայմաններին համապատասխան, արտոնյալ պայմաններով և ինքնաշխատ երկարաձգվում են, եթե սպասարկման ընթացքում չեն արձանագրվում վարկավորման պայմանների նշանակալի խախտումներ:

Դրամական միջոցների կարիք ունենալու դեպքում աշխատավարձային վարկային գծի առկայությունը թույլ է տալիս անմիջապես վարկավորվել և զերծ մնալ սեղմ ժամկետներում դրամական միջոցներ կամ վարկեր փնտրելու անհրաժեշտությունից:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2023-12-27 18:37
Developed by Studio One