Անվտանգության ուղեցույց | ardshinbank

Անվտանգության ուղեցույց

 

Զեղծարարությունից խուսափելու անհրաժեշտ տեղեկատվություն

Հարգելի՛ հաճախորդներ,

Ֆինանսական զեղծարարությունները և խաբեությունները գնալով դառնում են ավելի բազմաբնույթ: Ուստի բարձր որակի ծառայություն մատուցելու, տեղեկատվական սպառնալիքներից պաշտպանվելու համար Ձեզ ենք ներկայացնում անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի լինել առավել անվտանգ և պաշպանված:

Ստորև ներկայացնում ենք զեղծարարության առավել տարածված տեսակները.

 

Ֆիշինգ (Phishing)

Ֆիշինգը սովորաբար իրականացվում է էլեկտրոնային նամակների միջոցով, որի նպատակն է ստանալ նամակի հասցեատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Կեղծ նամակը հաճախ պարունակում է կայքի հղում, որի տեսքը կամ URL հասցեն չի տարբերվում բնօրինակից: Տուժողը հայտնվում է ֆիշինգի կայքում` էլ. փոստին ուղարկված հղման միջոցով: Այնուհետև կայքը, այս կամ այն ​​կերպ, պահանջում է քարտի մասին տեղեկատվություն, ներառյալ PIN- կոդը և քարտի դարձերեսին գտնվող անվտանգության եռանիշ ծածկագիրը (CVC):

 

Վիշինգ (Vishing)

Վիշինգի դեպքում զեղծարարները Ձեզ հետ փորձում են կապ հաստատել  հեռախոսազանգի միջոցով և կարող են ներկայանալ որպես Բանկի աշխատակից՝ պահանջելով տրամադրել քարտի մանրամասները և PIN- կոդը կամ անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը և/կամ հասցեն), օրինակ` այն ապաբլոկավորելու համար: Այս տեղեկատվությունը հետագայում զեղծարարներին հասանելիություն կտա Ձեր ֆինանսներին:

 

Սմիշինգ (Smishing)

Սմիշինգը զեղծարարության այն տեսակն է, երբ զեղծարարների կողմից Ձեր հեռախոսին ուղարկվում է sms հաղորդագրություն: Այդ հաղորդագրություններում հիմնականում ասվում է, որ Ձեր քարտը արգելափակվել է և անհրաժեշտ է տալ քարտի տվյալները կամ իբրև Դուք որևէ խաղարկության շրջանակներում շահել եք մրցանակ և այդ մրցանակը ստանալու համար հարկավոր է որոշակի գումար ուղարկել կազմակերպչի հաշվին:

 

Միջնորդ կազմակերպություններ կամ անհատներ

Որոշ կազմակերպություններ, անհատներ, ներկայանալով որպես միջնորդ  վարկային ընկերություններ կամ բանկի կողմից գործակալներ, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին՝ առաջարկելով տարբեր ծառայություններ, ներառյալ Բանկի որևէ մասնաճյուղում բանկային հաշիվ բացելուց և Mobile Banking-ի Ձեր անունը/գաղտնաբառը իրենց տրամադրելուց կամ միջնորդի կողմից հաճախորդին տրամադրվում են ոսկյա զարդեր/ձուլակտոր և ուղղորդում Բանկի որևէ մասնաճյուղում այն գրավադրել և ստանալ ոսկու գրավադրմամբ վարկ կամ առաջարկում են հեշտացված եղանակով վարկերի ստացման աջակցություն՝ որպես միջնորդավճար պահանջելով վարկի մեծ մասը՝ վարկի վճարման պարտավորությունը թողնելով վարկառուի վրա:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար.

  • Մի՛ տեղադրեք Ձեր քարտի տվյալները կասկածելի կայքերում: Սոցիալական ցանցերում հղումները ավտոմատ տանում են մի տեղ, որտեղ մեկ հպումով/քլիկով կարող եք նրանց տրամադրել Ձեր անձնական ողջ տեղեկատվությունը: Օգտվե՛ք այնպիսի կայքերից, որոնք սկսվում են https:// գրառումով, քանզի վերջին s տառը կայքի ապահովության երաշխիքն է (security): Ստուգե՛ք, ապա նոր վստահեք:
  • Մի՛ տրամադրեք այլ անձանց Ձեր անձնական (անուն, ազգանուն, ծննդյան օր,ամսաթիվ և/կամ հասցե) կամ ֆինանսական (վարկային/դեբետային քարտի տվյալները (այդ թվում՝ PIN-կոդը) տվյալները: Եթե ​​Ձեզ զանգահարող անձը ներկայանում է որպես բանկի աշխատող, ապա նրա հետ ստուգե՛ք Ձեր հաշվի վերաբերյալ տեղեկությունները:
  • Երբեք մի՛ պատասխանեք կասկածելի sms հաղորդագրություններին: Ստուգե՛ք հեռախոսահամարը, որից եկել է հաղորդագրությունը: Եթե ​​դա Բանկից է՝ զանգահարե՛ք Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012-222222 հեռախոսահամարով և պարզաբանե՛ք Ձեզ հուզող հարցերը:
  • Խուսափե՛ք անհայտ անձանց կամ անծանոթ կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց. ո՛չ հեռախոսազանգով, ո՛չ նամակով կամ էլ. փոստով, ո՛չ սոցիալական ցանցերով:
  • Զերծ մնացե՛ք միջնորդ կազմակերպությունների կամ անհատների կողմից մատուցվող ծառայությունների օգնությունից, մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները, անձը հաստատող փաստաթղթերը, մոբայլ հավելվածի տվյալները երրորդ անձանց կամ կազմակերպություններին` ձեր փոխարեն լրացնելու վարկային հայտեր կամ ձեռք բերելու բանկային ծառայություններ` հեռահար հաղորդակցության միջոցների կիրառմամբ:

Հարցերի կամ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները Ձեզ սիրով կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ տեղեկություն և/կամ աջակցություն վարկի ստացման գործընթացում կամ առցանց այլ ծառայություններից օգտվելիս:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արդշինբանկը երբեք չի դիմի Ձեզ՝

  • քարտի PIN-կոդ կամ գաղտնաբառ տրամադրելու խնդրանքով,
  • քարտի դարձերեսին գտնվող անվտանգության եռանիշ ծածկագիրը (CVC) տրամադրելու խնդրանքով,
  • Մոբայլ բանկինգ հավելվածի գաղտնաբառը տրամադելու խնդրանքով,
  • իբրև անվտանգության նկատառումներով հաշվի գումարը մեկ այլ հաշվի տեղափոխելու առաջարկով:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012-222222 հեռախոսահամարով:

Բանկի հետ կարող եք կապ հաստատել նաև Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով («Կապ Բանկի հետ» բաժին):

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2021-07-23 18:47
Developed by Studio One