Անհատական պահատուփեր | ardshinbank

Անհատական պահատուփեր

Արդշինբանկն առաջարկում է արժեքավոր իրերը պահպանելու ապահով և մատչելի միջոց՝  անհատական պահատուփեր: Պահասենյակները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգով և ունեն բարձր աստիճանի պաշտպանություն: Յուրաքանչյուր անհատական պահատուփ ունի 2 բանալի, որոնցից մեկը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է Բանկում: Պահատուփը հնարավոր է բացել միայն երկու  բանալիների միաժամանակյա կիրառմամբ:
Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր անհատական պահատուփի անվտանգության և անձեռնմխելիության համար, ինչպես նաև երաշխավորում ենք մեր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Հաճախորդին տրվում է լիակատար ազատություն ընտրելու պահատուփի չափը և պահատվության ժամկետները՝ սկսած 1 օրից մինչև 1 տարի:
Պահատվության ծառայությունը մատուցվում է Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Նալբանդյան, Արաբկիր, Էջմիածին, Սիսիան, Գորիս, Կապան, Իջևան, Մարտունի, Դիլիջան, Արտաշատ մասնաճյուղերում և բանկի գլխամասային գրասենյակում:
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ: 
ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ  գործում է  նոր հաճախորդների համար՝ 18.11.2022թ.-ից և գործող հաճախորդների համար՝  05.12.2022թ.-ից
ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդների հետ իրավահարաբերություն հաստատելու և Բանկի ծառայությունների մատուցման պայմաններ - գործում է 25.04.2022թ.-ից  
 
 

Դրույքաչափ ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

Պահատվության ժամկետը

Փոքր

(80մմ*180մմ*450մմ, 750մմ*255մմ*425մմ, 50մմ*310մմ*435մմ, 75մմ*310մմ*435մմ)

Միջին

(155մմ*255մմ*425մմ, 125մմ*310մմ*435մմ, 175մմ*310մմ*435մմ)  

Մեծ

(180մմ*420մմ*450մմ, 155մմ*550մմ*425մմ, 200մմ*620մմ*435մմ, 525մմ*620մմ*435մմ)

1-7 օր

3,000.00

4,000.00

5,000.00

8-14 օր

5,000.00

6,000.00

7,000.00

15-30 օր

7,500.00

8,500.00

9,500.00

31-90 օր

15,000.00

18,000.00

20,000.00

91-180 օր

22,000.00

25,000.00

30,000.00

181-270 օր

25,000.00

28,000.00

32,000.00

271-365 օր

29,000.00

33,000.00

39,000.00

 
 
 
 
  • 1.             Ծառայությունը մատուցվում է հաշվետեր հաճախորդներին՝ անհատական պահատեղերով կահավորված մասնաճյուղերում (ՀՍՎ):

    2.            Հաճախորդի կողմից անհատական պահատեղի բանալու կորստի հետևանքով բանալու կրկնօրինակի պատրաստման կամ անհատական պահատեղի վերանորոգման համար Բանկի կրած ծախսերը հատուցում է հաճախորդը, ընդ որում.

    • Հաճախորդին տրամադրված զույգ բանալիներից մեկը կորցնելու դեպքում գանձվում է 15,000 ՀՀ դրամ,
    • Հաճախորդին տրամադրված զույգ բանալիներից երկուսն էլ կորցնելու կամ պահատեղի կողպեքը վնասելու դեպքում գանձվում է 50,000 ՀՀ դրամ:

    3.            Վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո անհատական պահատեղը հաճախորդի կողմից չազատելու դեպքում վարձակալության պայմանագիրը շարունակում է գործել` Բանկի կողմից յուրաքանչյուր անգամ անակցեպտ երկարաձգվելով սկզբնական պայմանագրի ժամկետով: Ընդ որում, երկարաձգման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար հաճախորդի հաշվից(ներից) գանձվում է վճար` երկարաձգման օրվա դրությամբ հրապարակված սակագնին համապատասխան: Նշված եղանակով երկարաձգումները կատարվում են այնքան մինչև հաճախորդի հաշվին(ներին) առկա գումարը բավարարում է սակագինը գանձելու համար, հակառակ դեպքում ոչ ավել քան 1(մեկ) տարի:

    4.            Բանկը սույն պայմանների 2-րդ  և 3-րդ կետով նախատեսված ծախսերը անակցեպտ կերպով գանձում է Հաճախորդի հաշվում(ներում) առկա դրամական միջոցներից` անհրաժեշտության դեպքում կատարելով արժույթների փոխարկում Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

    5.            Սույն  պայմանների 3-րդ կետով նախատեսված 1(մեկ) տարին լրանալուց հետո հաճախորդի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից անհատական պահատեղը չազատելու դեպքում Բանկը իրեն իրավունք է վերապահում առանց հաճախորդի ներկայության և/կամ լրացուցիչ թույլտվության բացելու պահատեղը, պահատեղում արժեքների առկայության դեպքում դրանք գույքագրել և տեղափոխել ի պահ ընդհանուր դրամապահոց:

    * Ոչ ռեզիդենտ Հաճախորդներից գանձվում է սահմանված սակագների կրկնապատիկը

     

  • ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ  գործում է  նոր հաճախորդների համար՝ մինչև 18.11.2022թ. և գործող հաճախորդների համար՝  մինչև 05.12.2022թ.

    ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ - գործում է մինչև 20.09.2022թ.

    ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ - գործում է նոր հաճախորդների համար մինչև 22.08.2022թ. և գործող հաճախորդների համար՝  մինչև 30.08.2022թ.

    Պահատուփերի չափերը և դրույքաչափերը - գործում է մինչև 16.03.2022թ.

    Պահատուփերի չափերը և դրույքաչափերը - գործում է մինչև 17.02.2017թ.

     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2022-11-17 09:47
Developed by Studio One