Արտակ Անանյանը (ծնվել է 1972թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 30.08.2018թ. թիվ 1/602Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնում:
2017-2018թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի, Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենի պաշտոնը:
2015-2017թթ. զբաղեցրել է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնը:
2003-2015թթ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ /17.112014թ-ից վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ/ որպես տարածքային կառավարման վարչության պետ, վարկային դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամ:
2000-2003թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում որպես բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավար, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավար, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետ, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամի-գործադիր տնօրենի տեղակալի ժ/պ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալ:
1998-1999թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության մասնագետ:
1998-2001թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, տնտեսագետ-ֆինանսիստ մասնագիտությամբ:
1993-1997թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ /ասպիրանտուրա/, ունի ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1988-1993թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետում, ունի մաթեմատիկոս-կիրառողի որակավորում: