Ակնթարթային փոխանցումներ Սբերբանկից Արդշինբանկ | ardshinbank

Ակնթարթային փոխանցումներ Սբերբանկից Արդշինբանկ

Սբերբանկի ակնթարթային փոխանցումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության Սբերբանկից դեպի Հայաստանի Հանրապետություն Արդշինբանկ՝ անկանխիկ եղանակով: Սբերբանկից Արդշինբանկ ակնթարթային փոխանցումներն իրականացվում են Սբերբանկի Сбербанк Онлайн հավելվածի միջոցով՝ մուտքագրելով փոխանցման շահառուի հեռախոսահամարը:

  1. ՌԴ Սբերբանկից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է`
  • Сбербанк Онлайн համակարգում ընտրել «Платежи» → «Переводы» → «За рубеж» → «По номеру телефона на карту/счет»
  • Որպես բանկ ընտրել Արդշինբանկը, Արդշինբանկում փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է Արդշինբանկին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը
  • Ստուգել ստացողի անուն ազգանունը և հաստատել փոխանցումը
  1. Արդշինբանկում փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է՝
  • Արդշինբանկում ունենալ ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշիվ
  • Արդշինբանկին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի հաճախորդի գործող հեռախոսահամարը
  • ՌԴ Սբերբանկից փոխանցում կատարողին տրամադրել բջջային հեռախոսահամարը

 

Գործառնության տեսակ

Սակագին/Պայման

Փոխանցման ուղղություն

ՌԴ-ից ՀՀ

Փոխանցման ուղարկման բանկ

Սբերբանկ ՀԲԸ

Փոխանցման ստացման բանկ

Արդշինբանկ ՓԲԸ

Փոխանցման ուղարկման արժույթ

ՌԴ ռուբլի

Փոխանցման ստացման արժույթ

ՀՀ դրամ 1

Փոխանցման շահառուի նկարագիր

Արդշինբանկի հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ

Փոխանցման վճարման եղանակ

Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին 2

Մեկ փոխանցման նվազագույն գումար

1 ՌԴ ռուբլի

Մեկ փոխանցման առավելագույն գումար

50,000 ՌԴ ռուբլի

Միևնույն օրվա մեջ «Սբերբանկի ակնթարթային փոխանցումներ» ծառայության միջոցով փոխանցման առավելագույն գումար

50,000 ՌԴ ռուբլի

Փոխանցման իրականացման ժամկետ

ակնթարթային

Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար

Համաձայն Սբերբանկի կողմից սահմանված սակագների

Փոխանցման գումարը շահառուի(ստացողի) հաշվին կրեդիտագրելու համար շահառուից գանձվող միջնորդավճար

առկա չէ

Միջոցների օգտագործում՝ կանխիկ կան անկանխիկ

Տվյալ հաշվի կամ քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն

 

 1 Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելը Արդշինբանկն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի

2 Ստացողի հաշվեհամարի ընտրությունը կատարվում է Բանկի կողմից՝ ընտրվում է ժամանակագրորեն ամենավերջին բացված և գործող ՀՀ դրամով հաշիվը կամ քարտը

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2021-07-23 18:47
Developed by Studio One