Ակնթարթային Մոբայլ Փոխանցումներ Ֆորա-Բանկից Արդշինբանկ | ardshinbank

Ակնթարթային Մոբայլ Փոխանցումներ Ֆորա-Բանկից Արդշինբանկ

Ֆորա-Բանկի ակնթարթային մոբայլ փոխանցումներն ( ) իրականացվում են Ռուսաստանի Ֆորա-Բանկից դեպի Հայաստանի Արդշինբանկ՝ անկանխիկ եղանակով: Ֆորա-Բանկից Արդշինբանկ ակնթարթային փոխանցումներն իրականացվում են Ֆորա-Բանկի «ФОРА-ОНЛАЙН» բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով փոխանցման շահառուի(ստացողի)` Արդշինբանկի հաճախորդի հեռախոսահամարը:

1.ՌԴ Ֆորա-Բանկից ակնթարթային փոխանցում (МИГ) իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է`

  • «ФОРА-ОНЛАЙН» բջջային հավելվածում ընտրել «Платежи» «Переводы МИГ в Армению (ArdshinBank») далее. ընտրել հաշիվը որից գանձվելու է փոխանցման գումարը
  • լրացնել Արդշինբանկում փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է Արդշինբանկին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը
  • Ստուգել ստացողի անունը ազգանունը և հաստատել փոխանցումը

2.Արդշինբանկում փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է՝

  • Արդշինբանկում ունենալ ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշիվ
  • Արդշինբանկին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի հաճախորդի գործող հեռախոսահամարը
  • ՌԴ Ֆորա-Բանկից փոխանցում կատարողին տրամադրել տվյալ բջջային հեռախոսահամարը

 

Գործառնության տեսակ

Սակագին/Պայման

Փոխանցման ուղղություն

ՌԴ-ից ՀՀ

Փոխանցման ուղարկման բանկ

«Ֆորա-Բանկ» ԲԸ - (АКБ «ФОРА-БАНК» (АО))

Փոխանցման ստացման բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Փոխանցման ուղարկման արժույթ

ՌԴ ռուբլի

Փոխանցման ստացման արժույթ

ՀՀ դրամ 1

Փոխանցման շահառուի նկարագիր

Արդշինբանկի հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ

Փոխանցման ուղարկման եղանակ

Առցանց(online)՝ Ֆորա-Բանկի «ФОРА-ОНЛАЙН» բջջային հավելվածով

Փոխանցման վճարման եղանակ

Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին 2

Մեկ փոխանցման նվազագույն գումար

100 ՌԴ ռուբլի

Մեկ փոխանցման առավելագույն գումար

500,000 ՌԴ ռուբլի

Մեկ ամսվա ընթացքում «Ֆորա-Բանկի ակնթարթային փոխանցումներ» ծառայության միջոցով փոխանցման առավելագույն գումար

500,000 ՌԴ ռուբլի

Փոխանցման իրականացման ժամկետ

Ակնթարթային

Ծառայության աշխատանքային ժամեր՝ հասանելիություն

Շուրջօրյա (24/7 ռեժիմ), առանց հանգստայան օրերի

Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար

Համաձայն Ֆորա-Բանկի կողմից սահմանված սակագների

Փոխանցման գումարը շահառուի(ստացողի) հաշվին կրեդիտագրելու համար շահառուից գանձվող միջնորդավճար

առկա չէ

Միջոցների օգտագործում՝ կանխիկ կամ անկանխիկ

Ստացման  հաշվի կամ քարտի սակագները կարգավորող պայմանների համաձայն

 

 

 

Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելը Արդշինբանկն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի

Ստացողի հաշվեհամարի ընտրությունը կատարվում է Բանկի կողմից ինքնաշխատ՝ ընտրվում է ժամանակագրորեն ամենավերջին բացված և գործող ՀՀ դրամով հաշիվը կամ քարտը

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2021-12-03 12:30
Developed by Studio One