Ակնթարթային Մոբայլ Փոխանցումներ Սբերբանկից Արդշինբանկ | ardshinbank

Ակնթարթային Մոբայլ Փոխանցումներ Սբերբանկից Արդշինբանկ

Սբերբանկի ակնթարթային մոբայլ փոխանցումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության Սբերբանկից դեպի Հայաստանի Հանրապետություն Արդշինբանկ՝ անկանխիկ եղանակով: Սբերբանկից Արդշինբանկ ակնթարթային փոխանցումներն իրականացվում են Սբերբանկի Сбербанк Онлайн հավելվածի միջոցով՝ մուտքագրելով փոխանցման շահառուի(ստացողի) հեռախոսահամարը:

1.ՌԴ Սբերբանկից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է`

  • Сбербанк Онлайн համակարգում ընտրել «Платежи» «Переводы» «За рубеж» «По номеру телефона на карту/счет»
  • Որպես բանկ ընտրել Արդշինբանկը, Արդշինբանկում փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է Արդշինբանկին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը
  • Ստուգել ստացողի անուն ազգանունը և հաստատել փոխանցումը

2.Արդշինբանկում փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է՝

  • Արդշինբանկում ունենալ ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշիվ
  • Արդշինբանկին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի հաճախորդի գործող հեռախոսահամարը
  • ՌԴ Սբերբանկից փոխանցում կատարողին տրամադրել բջջային հեռախոսահամարը

 

Գործառնության տեսակ

Սակագին/Պայման

Փոխանցման ուղղություն

ՌԴ-ից ՀՀ

Փոխանցման ուղարկման բանկ

Սբերբանկ ՀԲԸ (ПAO «Сбербанк России»)

Փոխանցման ստացման բանկ

Արդշինբանկ ՓԲԸ

Փոխանցման ուղարկման արժույթ

ՌԴ ռուբլի

Փոխանցման ստացման արժույթ

ՀՀ դրամ 1

Փոխանցման շահառուի նկարագիր

Արդշինբանկի հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ

Փոխանցման վճարման եղանակ

Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին2

Մեկ փոխանցման նվազագույն գումար

1 ՌԴ ռուբլի

Մեկ փոխանցման առավելագույն գումար

50,000 ՌԴ ռուբլի

Միևնույն օրվա մեջ «Սբերբանկի ակնթարթային փոխանցումներ» ծառայության միջոցով փոխանցման առավելագույն գումար

50,000 ՌԴ ռուբլի

Ծառայության աշխատանքային ժամեր՝ հասանելիություն

Շուրջօրյա (24/7 ռեժիմ), առանց հանգստայան օրերի

Փոխանցման իրականացման ժամկետ

ակնթարթային

Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար

Համաձայն Սբերբանկի կողմից սահմանված սակագների

Փոխանցման գումարը շահառուի(ստացողի) հաշվին կրեդիտագրելու համար շահառուից գանձվող միջնորդավճար

առկա չէ

Միջոցների օգտագործում՝ կանխիկ կամ անկանխիկ

Ստացման  հաշվի կամ քարտի սակագները կարգավորող պայմանների համաձայն

 


1Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելը Արդշինբանկն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի

2Ստացողի հաշվեհամարի ընտրությունը կատարվում է Բանկի կողմից ինքնաշխատ՝ ընտրվում է ժամանակագրորեն ամենավերջին բացված և գործող ՀՀ դրամով հաշիվը կամ քարտը

 

 
 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2021-12-03 12:30
Developed by Studio One