«Ջերմ Օջախ» | ardshinbank

«Ջերմ Օջախ»

ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն, վերաֆինանսավորման դադարեցման իրազեկման թերթիկում ներկայացված են վերաֆինանսավորվող վարկերի այն չափանիշները, որոնց խախտումն առավել հաճախ դառնում է վարկի վերաֆինանսավորումը մերժելու կամ վերաֆինանսավորման դադարեցման պատճառ: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղմամբ

 
Վարկի նպատակ

Բնակելի անշարժ գույքի Էներգաարդյունավետ վերանորոգման ներդրումներ

ՀՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքում, գտնվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով

Արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք* 

13%

Տարեկան փաստացի առավելագույն տոկոսադրույք 

13.9%

Ժամկետ

60-120 ամիս

Գումար

 500 000 - 3 000 000 ՀՀ դրամ

Վարկի և տոկոսագումարի մարումներ Ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ՝ բանկային հաշվին փոխանցման միջոցով 
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված 6-12 ամիս
Վարկի տրամադրման  միանվագ միջնորդավճար չի սահմանվում
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5 000 ՀՀ դրամ
Վարկի ամսական սպասարկման վճար  վարկի մնացորդային գումարի 0.3%
Քաղվածքների տրամադրում
Անվճար՝ մինչև 1 ամիս կտրվածքով քաղվածք,
Անվճար՝ տարեկան առնվազն չորս անգամ, վարկառուի պահանջով՝ վերջինիս կողմից 
նշված ժամանակահատվածի համար, 
1000-5000 ՀՀ դրամ՝ այլ ժամանակահատվածով քաղվածքներ և տեղեկանքներ (տես՝ https://www.ardshinbank.am/content/բանկային-հաշիվ/ ):
 

Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Francaise de Development) կողմից 13,8 մլն ԱՄՆ դոլարի չափով ստացված վարկային գծի միջոցով, ինչպես նաև Հարևանության ներդրումային հաստատության կողմից (Neighbourhood Investment Facility) ստացված 0.7 մլն Եվրոի չափով դրամաշնորհի միջոցով։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այն չի ենթադրում Եվրոպական Միության կամ Ֆրանսիայի զարգացման գործալակության պատասխանատվությունը։

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ Ձև

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՔՈՐԻ և ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարգելի՛ Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ  Ջերմ Օջախ ծրագրի, ինչպես նաև Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվող բոլոր տեսակի վերանորոգման վարկերի պարագայում,  ստորև թվարկված միջոցառումները չեն կարող ներառվել վերանորոգման աշխատանքներում և համարվել  վարկի  նպատակային օգտագործում.

  • Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում
  • Ընդհանուր օգտագործման տարածքների (բազմաբնակարան շենքի միջանցք) նորոգում
  • Բնակարանների  կամ բնակելի տան տարածքից դուրս իրականացվող միջոցառումներ՝
  • Բազմաբնակարան շենքերի տանիքներում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում,
  • Բազմաբնակարան շենքերի տանիքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
  • Բնակելի տան սեփ. վկայականից դուրս հողամատարածքներում կամ այլ շինությունների վրա արևային ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների տեղադրումը,
  • Բնակելի տան սեփ. վկայականից դուրս տարածքի ասֆալտապատում կամ նման այլ միջոցառումների իրականացում

 

Content for comparison

Հեռախոսազանգի պատվեր

Ե՞ՐԲ ԿԱՊՎԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ
:
ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2024-01-10 17:40
Developed by Studio One