Բանկի վարչությունը և Կառուցվածքը

Մհեր Գրիգորյանը (ծնվ. 15.02.1972թ.) Հայաստանի բանկային համակարգի ճանաչված ղեկավարներից է:
Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2011թ. հոկտեմբերից: Հանդիսանում է «Արմենիա Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ի խորհրդի նախագահ 2012թ. դեկտեմբերից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ խորհրդի անդամ 2006թ. սեպտեմբերից: Մինչ այդ աշխատել է «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում՝ վարչության նախագահի տեղակալի (2007-2012թթ.), «Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի (2006-2007թթ.) և «Հայներարտբանկ» ՓԲԸ (ներկայիս «Ամերիաբանկ» ՓԲԸ) տարբեր ղեկավար պաշտոններում (1999-2006թթ.): Համատեղությամբ աշխատել է նաև «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ բանկի գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնում (2005-2006թթ.), որպես իրավախորհրդատու մասնակցել է Համաշխարհային Բանկի մի շարք նախագծերի: 
Բանկային համակարգում աշխատանքը սկսել է 1996 թվականից, 1997-1999թթ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական Բանկի իրավաբանական վարչությունը:
Մհեր Գրիգորյանն ունի իրավաբանի որակավորում, սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1991-1994թթ) և Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1989-1991թթ):

Արտակ Անանյանը (ծնված 13.02.1972թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի պաշտոնում (ի պաշտոնե վարչության անդամ) գրանցվել է 2017թվականի փետրվարի 8-ին: 16.01.2017թ-ից զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենի պաշտոնը:

2015-2017թթ. զբաղեցրել է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնը:

2003-2015թթ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ /17.112014թ-ից վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ/ որպես տարածքային կառավարման վարչության պետ, վարկային դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամ:

2000-2003թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում որպես բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավար, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավար, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետ, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամի-գործադիր տնօրենի տեղակալի ժ/պ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալ:

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության մասնագետ:

1998-2001թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, տնտեսագետ-ֆինանսիստ մասնագիտությամբ:

1993-1997թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ /ասպիրանտուրա/, ունի ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-1993թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆալուլտետում, ունի մաթեմատիկոս-կիրառողի որակավորում:

 

 

Արտակ Արզոյանը (ծնված 11.01.1975թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: “Արդշինբանկ” ՓԲԸ վարչության անդամի, ռիսկերի կառավարման գծով տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հունվարից: Մինչ այդ աշխատել է “Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ տնօրենի պաշտոնում (2006-2012թթ.), մշակել և ներդրել է վարկարժանության ստուգման “ԱՔՌԱ” էլեկտրոնային համակարգը: 1996-2006թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում վերլուծաբանի, ավագ հետազոտողի և վարկային ռեգիստրի ղեկավարի պաշտոններում:
Արտակ Արզոյանն ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ (2001-2005թթ.), ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1991-1996թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա մասնագիտությամբ:

Արմեն Գասպարյանը (ծնված 15.02.1982թ.) ունի ավելի քան 10 տարվա փորձ բանկային համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ ռազմավարական զարգացման տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի հոկտեմբերից: Մինչ այդ աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ: 2005-2010 թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչությունում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության պետ: 2003 թ-ին Արմեն Գասպարյանն ավարտել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, ունի տնտեսագետի որակավորում: 2011 թ-ին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: Նույն թվականին ավարտել է SBS Swiss Բիզնես դպրոցը, Marketing management մասնագիտությամբ և ստացել MBA աստիճան:

Արթուր Գյուլազյանը (ծնվ 24.05.1979թ.) ունի ավելի քան 10 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: “Արդշինբնակ” ՓԲԸ վարչության անդամի, կորպորատիվ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից: 2013թ. հոկտեմբերից զբաղեցրել է վարչության անդամի, մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը: “Արդշինբանկ” ՓԲԸ-ում աշխատում է 2009 թվականից, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի, փոքր և միջին բիզնեսի զարգացման տնօրենի պաշտոններում:
2003-2009թթ աշխատել է  ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահկողության վարչությունում որպես մասնագետ, վերահսկող, այնուհետև՝ ֆինանսական վերահկողության վարչության ավագ վերահսկող:
Արթուր Գյուլազյանը 2013թ. գերազանցությամբ ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ ստանալով միջազգային մենեջմենթի և առաջնորդության գիտության մագիստրոսի կոչում: 1995-2000թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ունի տնտեսագետի որակավորում:

Մովսես Էլոյանը (ծնվ. 13.10.1967թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ ՀՀ ֆինանսական համակարգում: "Արդշինբանկ" ՓԲԸ Վարչության անդամ, գլխավոր գանձապետի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. դեկտեմբերից: Արդշինբանկում աշխատում է 2004թ. մայիսից` զբաղեցնելով Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետի տեղակալի, վարչության պետի, Բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրենի և Գլխավոր գանձապետի պաշտոնները: 1997-2004թթ. աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների ստորաբաժանման ղեկավար:

Մովսես Էլոյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը (1984-1989 թթ.)` Կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտությամբ: Աշխատանքային տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ մասնագիտական որակավորման դասընթացների և կոնֆերանսների:

 

Հարություն Իսպիրյանը (ծնված 22.12.1982թ.) ունի ավելի քան 10 տարվա փորձ բանկային համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ գործառնական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի հոկտեմբերից: Մինչ այդ աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես ներքին աուդիտի ղեկավար: 2005-2009թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ ակտիվների և պասիվների կառավարման վարչությունում, իսկ 2009 թվականից Ներքին աուդիտի ստորաբաժանումում` որպես ներքին աուդիտի անդամ, ղեկավարի տեղակալ, ղեկավար: Հարություն Իսպիրյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: 2009 թվականից համատեղության կարգով դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Արտակ Խաչատրանը (ծնվ 12.10.1975թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: “Արդշինբնակ” ՓԲԸ վարչության անդամի, մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. դեկտեմբերից: 2016 թվականի հուլիսից զբաղեցրել է “Արդշինբնակ” ՓԲԸ վարչության նախագահի խորհրդականի պաշտոնը:

2010 թվականից աշխատել է ՎՏԲ Հայաստան Բանկում որպես Վարչության անդամ, մանրածախ բիզնեսի տնօրեն:

2008 թվականից զբաղեցրել է Կոնվերսբանկի Մանրածախ բիզնեսի ղեկավարի պաշտոնը:

1996 թվականից աշխատել է HSBC բանկ Հայաստան ՓԲԸ-ում, 2006 թվականից որպես Մանրածախ բիզնեսի ղեկավար:

Արտակ Խաչատրանը 1997-2000թթ. սովորել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Երևանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում (մագիստրոս): 1992-1997թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է Տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտություն, տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորում:    

 

Դավիթ Սարգսյանը (ծնված 14.07.1977թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ հանրային կառավարկման և ֆինանսների բնագավառում: “Արդշինբանկ” ՓԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրենի պաշտոնում աշխատում է 2014թ. հունիսից:
Դավիթ Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (2013-2014թթ) և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի (2008-2013թթ.) պաշտոնները:
1999-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտի պաշտոններում:
1999-2001թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1994-1999թթ. սովորել է  Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ունի տնտեսագետի որակավորում:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2017-07-26 16:57
Developed by Studio One