Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվ | ardshinbank

Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվ

Արդշինբանկն իրականացնում է ՀՀ դրամով սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացում և սպասարկում համաձայն ՀՀ Կառավարության 27.12.2012թ. N1691-Ն որոշմամբ հաստատված «Սոցիալական փաթեթի հատկացման կարգ»-ի դրույթների և նույն որոշման հիման վրա Բանկի կողմից ընդունված «Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման պայմաններ»-ի (գործում է մինչև 07.07.2023թ.):

«Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման պայմաններ» - գործում են նոր հաճախորդների համար՝ 07.07.2023թ.-ից, գործող հաճախորդների համար՝ 18.07.2023թ.-ից:

Հաշվի բացում

անվճար

Հաշվի սպասարկում

անվճար 

Հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույք

համաձայն ֆիզիկական անձ հաճախորդների բանկային հաշիվների սպասարկման պայմանների

Փոխանցումների իրականացում

անվճար 

Քաղվածքի (էլեկտրոնային կամ առձեռն) տրամադրում

անվճար 

Հաշվի փակում

անվճար 

 

Հաշվի վարումն իրականացվում է անկախիկ եղանակով հետևյալ ծառայություններից օգտվելու համար՝

1.    առողջության ապահովագրություն

2.    հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում

3.    ուսման վճար

4.    հանգստի ապահովում Հայաստանի և Արցախի հանգստյան տներում

5.    ախտորոշիչ հետազոտություններ և ստոմատոլոգիական ծառայություններ

6.    մարզա-առողջարարական և սպորտային համալիրներ, լողավազաններ և այլ սպորտային կազմակերպություններ 

7.   ուսանողական վարկի ամսական վճարի մարում

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2023-07-06 15:15
Developed by Studio One