Ներդրումներ | ardshinbank

Ներդրումներ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

"Արդշինբանկ" ՓԲԸ մատուցում է ներդրումային ծառայություններ ՀՀ Կենտրոնական բանկի (գտնվելու վայրի և փոստային հասցեն` ՀՀ, քաղաք Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, հեռախոս` (374 10) 58-38-41, ֆաքս` (374 10) 52-38-52, էլեկտրոնային փոստ` [email protected]) կողմից 27.02.2003թ. տրված բանկային գործունեության թիվ 83 լիցենզիայի հիման վրա և ՀՀ օրենսդրության, հաճախորդի հետ կնքվող բրոքերային ծառայությունների մատուցման կամ պահառության ծառայությունների մատուցման պայմանագրերի և ստորև ներկայացված ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ներդրումային ծառայությունների մատուցման շրջանակներում հաճախորդը Բանկի հետ կարող է կապ հաստատել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով. տարբեր լեզուներով տրամադրված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: Ծառայությունների մատուցման հետ կապված պայմանագրերը, հաշվետվությունները և այլ փաստաթղթերը տրամադրվում են հայերեն լեզվով:

"Արդշինբանկ" ՓԲԸ կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների, սակագների և այլ պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության կոնտակտային տվյալներ.

Էլ. փոստ` [email protected]
Հեռ.` +374 10 590492
Ֆաքս` +374 10 590537
Հասցե` ՀՀ, ք. Երևան 0015, Գ. Լուսավորիչ 13
Ֆոնդային գործառնությունների բաժին

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2024-02-06 12:58
Developed by Studio One