Լիազորագրի տեսակ |
Սակագին* |
||
Ռեզիդենտ |
Ոչ ռեզիդենտ |
Բանկի VIP հաճախորդ-լիազորող |
|
Բանկի տարածքում լիազորագրի ձևակերպումը և հաշվի տվյալների համապատասխան սահմանում/փոփոխում** |
3.000 ՀՀ դրամ |
15.000 ՀՀ դրամ |
չի սահմանվում |
Նոտարական կարգով կամ նոտարի վավերացված լիազորագրին հավասարեցված լիազորագրի ստուգում** |
3.000 ՀՀ դրամ |
15.000 ՀՀ դրամ |
չի սահմանվում |
ՀՀ տարածքից դուրս տրամադրված լիազորագրերի (դրանց թարգմանությունների) ստուգում** |
5.000 ՀՀ դրամ |
15.000 ՀՀ դրամ |
չի սահմանվում |
**Միայն ոսկու գրավով ապահովված վարկային պայմանագրի շրջանակներում գործառությունների իրականացման լիազորություններ պարունակող լիազորագրի դեպքում սակագին չի սահմանվում: |
Լիազորագրերով կատարվող գործարքների նկատմամբ առկա են հետևյալ սահմանափակումները.
- Մեկ օրվա ընթացքում լիազորողի բանկային հաշիվներից դրամական միջոցների կանխիկ և անկանխիկ ելքերի հանրագումարը (բացառությամբ ավանդի գումարի ելքագրումների) չի կարող գերազանցել 5’000’000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (արտարժույթի դեպքում հաշվարկի հիմք է ընդունվում տվյալ պահին գործող ՀՀ ԿԲ փոխարժեքը)՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերի:
- Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված 5’000’000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գումարի ելքագրման գործարքները լիազորված անձի կողմից կարող են իրականացվել Բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից հեռախոսազանգով լիազորողի լրացուցիչ հաստատումը ստանալու դեպքում:
- Լիազորված անձը չի կարող իրականացնել լիազորողի հաշիվներից արժեքների ելքագրումներ իր օգտին (իր անունով առկա հաշիվներին):