Բաժնետերեր և ներդրողներ | ardshinbank

Բաժնետերեր և ներդրողներ

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

2024 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է Բանկի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որով Բանկի կանոնադրական հիմնադրամը սահմանվել է 102 454 400 000  (հարյուր երկու միլիարդ չորս հարյուր հիսունչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է 1 004 544  (մեկ միլիոն չորս հազար հինգ հարյուր քառասունչորս) հատ սովորական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, և 20 000 (քսան հազար) հատ A դասի փոփոխական շահութաբաժնով փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:

ԲԱՆԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

Բանկի վերջնական շահառու է հանդիսանում  «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի (06.06.2017թ-ին «ԲԻԶՆԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ն վերանվանվել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի) միակ մասնակից` Կարեն Սուրենի Սաֆարյանը: 

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որն իր գործունեությունն իրականացնում է օրենքով և Բանկի կանոնադրությամբ իր իրավասություններին վերապահված հարցերի շրջանակներում:

Բանկը ամեն տարի գումարում է բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողով: Տարեկան Ընդհանուր ժողովը գումարվում է ֆինանսական տարվա ավարտից հետո 4  (չորս) ամսվա ընթացքում:  

Տարեկան Ընդհանուր ժողովից բացի գումարվող ժողովներն համարվում  են արտահերթ:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան Ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ընդունումը, և ավելի ուշ, քան Ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:

Եթե Ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են Ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:

Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Բանկի բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի Բանկի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և նրան պատկանող Բանկի բաժնետոմսերի մասին:

Բանկի բաժնետերը Ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցիչի միջոցով:

Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին:

Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք ժողովի գումարման մասին ծանուցվում են պատվիրված նամակներ ուղարկելու կամ անձամբ հանձնելու միջոցով` Ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ:

Մասնակիցներ Մասնակցության չափը Գործունեության տեսակները
«Արինս Գրուպ» ՍՊԸ

98.67303%

  • այլ կազմակերպություններում մասնակցություն` դրանց կանոնադրական կապիտալներում ներդրումների միջոցով,
  • իրավաբանական անձանց և գույքային ակտիվների կառավարում,
  • ներկայացուցչական և միջնորդական գործունեություն,
  • խորհրդատվական ծառայություններ,
  • օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեություն:    

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2023

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2022

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2021

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2020

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2019

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2018

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2017

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2016

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2015

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2014

Տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն 2013

 

Տեղեկությունների ստացման բաժնետերերի իրավունքը

Նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից Բանկից ստացված վարկեր և այլ փոխառություններ

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2024-03-04 12:42
Developed by Studio One